• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
16 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիան և Իրաքը ջրային ոլորտի ֆինանսավորման փաստաթուղթ են ստորագրել

11:20, 03 Նոյեմբեր 2025
- Տնտեսական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Իրաք կատարած պաշտոնական այցի շրջանակում Բաղդադում հանդիպել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիա աս–Սուդանի հետ։ Հանդիպումից հետո Ֆիդանը և Իրաքի փոխվարչապետ, արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը ստորագրել են «Թուրքիայի Հանրապետության և Իրաքի Հանրապետության կառավարությունների միջև ջրային համագործակցության շրջանակային համաձայնագրի ներքո իրականացվելիք նախագծերի ֆինանսավորման մեխանիզմի» փաստաթուղթը։

Անկարայի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ նոր մեխանիզմը նախատեսված է 2024-ի ապրիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իրաքյան այցի ընթացքում ստորագրված «Ջրային համագործակցության շրջանակային համաձայնագրի» իրագործման համար։

Փաստաթղթի համաձայն՝ Իրաքում ջրային ենթակառուցվածքների արդիականացման և կառուցման ծրագրերը կիրականացվեն թուրքական ընկերությունների կողմից, իսկ դրանց ֆինանսավորումը կապահովվի իրաքյան նավթի վաճառքից ստացվող եկամուտներով։

Այս նախաձեռնությունը նպատակ ունի խթանել երկու երկրների համագործակցությունը ջրային ռեսուրսների արդյունավետ և կայուն օգտագործման ուղղությամբ, ինչպես նաև հնարավորություն տալ թուրքական շինարարական ընկերություններին ավելի լայնորեն ներգրավվել Իրաքի շուկայում։

Նշենք, որ 2024-ի ապրիլի 22-ին ստորագրված «Ջրային համագործակցության շրջանակային համաձայնագիրը» և այժմ ստորագրված «Ֆինանսավորման մեխանիզմի» փաստաթուղթը դիտվում են որպես երկու երկրների տնտեսական և ռազմավարական հարաբերությունների զարգացման նոր փուլ։

Տարածաշրջանում կլիմայական փոփոխությունների հետևանքով ջրի պաշարների նվազման պայմաններում այս համագործակցությունը որակվում է որպես երկարաժամկետ լուծումների որոնման կարևոր քայլ՝ ուղղված ինչպես Իրաքի, այնպես էլ Թուրքիայի ջրապահովման անվտանգության ամրապնդմանը։

Աղբյուր՝ CNN TÜRK

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Կիպրոս կղզու վերաբերյալ

16.07.2026

«Ավելի քան կես դար Թուրքիաի ԶՈՒ-ն մնում է խաղաղության, անվտանգության և կայունության երաշխիքը Կիպրոսում»:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը 191 մլն դոլարի եկամուտ է ապահովել Թուրքիային

16.07.2026

Հուլիսի 7-ից 8-ն Անկարա էր այցելել 7000 օտարերկրացի: Նրանց կացության համար օգտգործվել էր 23 հյուրանոց:

Սիբիհա. Թուրքիան խաղաղության հասնելու համաշխարհային դիվանագիտական կենտրոններից մեկն է

16.07.2026

Թուրքիայի ու Ուկրաինայի արտգործնախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Next Post

Թուրքիայի կառավարության նիստ կգումարվի

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır