• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
9 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիայում 5 մլն թոշակառու կդատապարտվի չքավորության

11:08, 21 Հունվար 2026
- Հանրային, Տնտեսական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի հասարակության շրջանում շարունակում է օրակարգային հարց մնալ կենսաթոշակառուների ֆինանսական ոչ պատշաճ ապահովումը: Ընդգծվում է, որ չնայած ընդդիմության արձագանքներին Թուրքիայի նախագահականը շարունակում է աչքաթող անել երկրի կենսաթոշակառուների շուրջ տիրող իրավիճակը և կենցաղային ծառայությունների/ապրանքների թանկացման ֆոնին միլիոնավոր թոշակառուներ դատապարտվում են չքավորության:

Ներկայումս Թուրքիայում նվազագույն կենսաթոշակը կազմում է ամսական 16.881 լիրա (390 դոլար): Նշվում է, որ միայն ամսական վարձավճարները թոշակառուների համար կազմում է 25.000 լիրա (578 դոլար) և վերջիններս, ունենալով ավելի ցածր ամսական կենսաթոշակ, փորձում են ծայրը ծայրին հասցնել:

Այս պայմաններում քննադատվում է նաև կենսաթոշակների բարձրացման այն նախագիծը, որի համաձայն հունվարից սկսած ամենացածր կենսաթոշակը պետք է կազմի 20.000 լիրա (462 դոլար): Ըընդգծվում է, որ դրանով մինիմալ և միջին (28.000 լիրա) կենսաթոշակ ստացողների թիվը հասնելու է շուրջ 5 միլիոնի: Ստացվում է, որ պետության կողմից տրամադրվող նման ֆինանսական միջոցների պարագայում 5 մլն կենսաթոշակառու չի հատելու երկրում ձևավորված սովի շեմը, որը կազմում է ամսական միջինում ավելի քան 30.000 լիրա (693 դոլար):

Նշենք, որ Թուրքիայում 4 անձից բաղկացած ընտանիքի առողջական կարիքները հոգալու համար, ըստ հարկի ու անհրաժեշտության, նախատեսված ծախսերի չափը համարվում է սովի շեմ։

Աղբյուր՝ Kronos

Ենթաբաժնի վերջին լուրերը

ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև

08.10.2026

ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել է Թուրքիա-Հունաստան լարվածությանը և «F-35»-ի հարցին։

Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում

08.10.2026

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ այդ կերպ Իսրայելի վարչապետը նպատակ ունի մեծացնել  ներքին քաղաքական աջակցությունը։

Թուրքիան ծովամթերք է արտահանում շուրջ 95 երկիր

08.10.2026

Նպատակադրվածություն կա ծովամթերքի արտահանումը հասցնել 2.3-2.5 մլրդ դոլարի։

Next Post

Սիրիայում քրդերը հարձակվել են Թուրքիայի դրոշի վրա

1

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır