• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
11 Սեպտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայի արտահանումն իսլամական երկրներ գերազանցել է 41 մլրդ դոլարը

12:38, 24 Օգոստոս 2026
- Տնտեսական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի առևտրի նախարարության տվյալներով՝ 2026-ի առաջին 7 ամսում Թուրքիայի արտահանումն իսլամական երկրներ հասել է 41.5 մլրդ դոլարի։ Այս ցուցանիշով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 345.7 մլն դոլարի աճ։

Նշվում է, որ առևտրի նման ծավալները հնարավոր են դարձել «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) անդամ երկրների հետ գործող արտահանման զարգացման ռազմավարության շնորհիվ, որը Թուրքիայի առևտրի նախարարության կողմից ընդունվել է 2024-ին: Դրանով աջակցություն է ցուցաբերվում թուրք արտահանողների գործունեությանը իսլամական երկրներում:

Աղբյուրի համաձայն՝ 2026-2028-ը ներառող Թուրքիայի տնտեսության զարգացման «Միջնաժամկետ ծրագրում» (OVP) տեղ գտած ռազմավարության շրջանակներում էլ նախատեսվում է իսլամական երկրների մասնաբաժինը Թուրքիայի ընդհանուր արտահանման մեջ ներկայիս 27%-ից մինչև 2028-ը հասցնել 30%-ի։

Նշված ռազմավարության շրջանակներում, տնտեսական և առևտրային տվյալների մանրամասն վերլուծության արդյունքում, առաջին փուլի թիրախային երկրներ են սահմանվել 21 պետություն՝ Ադրբեջանը, Բահրեյնը, Բանգլադեշը, Միացյալ Արաբական Էմիրությունները (ՄԱԷ), Ալժիրը, Ինդոնեզիան, Մարոկկոն, Կոտ դ’Իվուարը, Կատարը, Քուվեյթը, Լիբիան, Մալայզիան, Եգիպտոսը, Նիգերիան, Ուզբեկստանը, Պակիստանը, Սենեգալը, Սաուդյան Արաբիան, Թունիսը, Հորդանանը և Օմանը։

Այս երկրների ուղղությամբ ակտիվացվում են գովազդային և ներկայացուցչական միջոցառումները, մասնավորապես՝ առևտրային պատվիրակությունների այցերն ու ցուցահանդեսների կազմակերպումը։ Բացի այդ, 2026-ի արտահանման թիրախային երկրների ցանկում ընդգրկված այս տարածաշրջանների համար արտերկրում ապրանքային նշանի գրանցման, գովազդի և առևտրային պատվիրակությունների գործունեության համար տրամադրվում է 20% հավելյալ պետական աջակցություն։

Աղբյուր՝ Trt Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Իսրայելը Թուրքիայում գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակել

11.09.2026

Լիոնը եղել է Իսրայելի դեսպանը Քիշնևում, իսկ այնուհետև եղել է Իսրայելի ոչ ռեզիդենտ դեսպանը Հայաստանում։

Թուրքիան ու Եգիպտոսը համատեղ ԱԹՍ են արտադրել

10.09.2026

«HAMZA-1-»-ն առանձնանում է իր ինքնավար առաքելության ալգորիթմներով և արագությամբ,։

iPhone-ի առաջին ծալովի մոդելը Թուրքիայում վաճառվում է աշխարհում ամենաբարձր գնով

10.09.2026

Արժեքը 137 տոկոսով ավելի բարձր է, քան ԱՄՆ-ում։

Next Post

Թուրքիայում մինչև 15 տարեկանների համար կգործեն սոցցանցերի սահմանափակումներ

73

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır