• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
11 Սեպտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Eurostat․ Թուրքիան ԵՄ-ի 5-րդ խոշոր առևտրային գործընկերն է

17:09, 26 Օգոստոս 2026
- Տնտեսական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Եվրոպական միության վիճակագրական ծառայությունը (Eurostat) հրապարակել է Եվրամիության (ԵՄ)՝ 2026 թվականի երկրորդ եռամսյակի միջազգային առևտրի վերաբերյալ տվյալները։

Ըստ տվյալների՝ ԵՄ-ն նշված ժամանակահատվածում Միությունից դուրս գտնվող երկրներից ներմուծել է 701․8 միլիարդ եվրոյի ապրանք, իսկ այդ երկրներ արտահանել՝ 680 միլիարդ եվրոյի ապրանք։

Այս ժամանակահատվածում ԵՄ-ի ներմուծումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11․7 տոկոսով, իսկ արտահանումը՝ 4․5 տոկոսով։

ԵՄ-ի կողմից ամենաշատ ներմուծում իրականացվել է Չինաստանից՝ 153․6 միլիարդ եվրոյի չափով, որը կազմել է ընդհանուր ներմուծման 21․9 տոկոսը։ Չինաստանին հաջորդել են ԱՄՆ-ը՝ 98․7 միլիարդ եվրո, Մեծ Բրիտանիան՝ 43․4 միլիարդ եվրո, և Շվեյցարիան՝ 36․9 միլիարդ եվրո։

ԵՄ-ի կողմից Թուրքիայից ներմուծումը երկրորդ եռամսյակում կազմել է 25․5 միլիարդ եվրո։ Այսպիսով, Թուրքիան դարձել է ԵՄ-ի կողմից ամենաշատ ներմուծում իրականացվող 5-րդ երկիրը։

Միևնույն ժամանակ, ԵՄ-ի կողմից ամենաշատ արտահանում իրականացվել է ԱՄՆ՝ 127․7 միլիարդ եվրոյի չափով։ ԱՄՆ-ին հաջորդել են Մեծ Բրիտանիան՝ 92․7 միլիարդ եվրո, Շվեյցարիան՝ 60․5 միլիարդ եվրո, և Չինաստանը՝ 50․3 միլիարդ եվրո։

ԵՄ-ի արտահանումը Թուրքիա կազմել է 27․3 միլիարդ եվրո։ Այս ցուցանիշով ևս Թուրքիան զբաղեցրել է 5-րդ տեղը ԵՄ-ի արտահանման հիմնական ուղղությունների շարքում։

Այսպիսով, Թուրքիայի և ԵՄ-ի միջև առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը երկրորդ եռամսյակում հասել է 52․8 միլիարդ եվրոյի։

Աղբյուր՝ Ermenihaber.am

Ենթաբաժնի վերջին լուրերը

Հունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարները

11.09.2026

Ցամաքային զորքերում Թուրքիան ունի 2285 տանկ, իսկ Հունաստանը՝ 1344։ Օդուժում Թուրքիան ունի 201 կործանիչ, Հունաստանը՝ 178։

Թուրքիայում ընդդիմադիր գործիչը զրկվել է ընտրելու և ընտրվելու իրավունքից

11.09.2026

Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դատապարտվել է 2 տարի 1 ամիս ազատազրկման։

Թուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն

11.09.2026

Հանդիպմանը մասնակցել են Էդիրնեի նահանգապետը և Բուլղարիայի ներքին գործերի նախարարը։

Next Post

Թուրքիայի առաջին տիկինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային

74

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır