Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը «G20»-ի առևտրի նախարարների հանդիպման շրջանակում հանդիպել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։ Կողմերը քննարկել են Թուրքիայի և Ռուսաստանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված հնարավոր քայլերը։
Նաև մտքեր են փոխանակել համագործակցության հնարավորությունների շուրջ՝ հատկապես զբոսաշրջության և շինարարական ծառայությունների ոլորտներում։ Բոլաթը նշել է, որ Ռեշետնիկովի հետ քննարկել են նաև «G20»-ի առևտրի նախարարների հանդիպման օրակարգի հիմնական հարցերը։
Բոլաթը նաև նշել է, որ քննարկվել են նաև նոյեմբերի 27-ին Ստամբուլում կայանալիք Թուրքիա-Ռուսաստան համատեղ տնտեսական հանձնաժողովի (KEK) 20-րդ նիստի, ինչպես նաև նույն օրը նախատեսված Թուրքիա-Ռուսաստան գործարար համաժողովին առնչվող հարցերը։
Աղբյուր՝ Haber7




