• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
1 Մայիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է

16:29, 01 Դեկտեմբեր 2025
- Ֆոտո, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Վան նահանգի Իփեքյոլուի շրջանի Բաքրաչլը գյուղի հայկական Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրին է։ Տեղացիներն այդ վանքն անվանում են Յոթ եկեղեցի (Yedi Kilise): Վանքը կառուցվել է 7-րդ դարում պատմական Վասպուրականի նահանգում՝ Վան քաղաքի հարավարևելյան հատվածում՝ Վարագա լեռան լանջին։ Նախկինում այն եղել է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը։ Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունի: Այն, ինչ մնացել է, միայն պատերն են ու քարերը: Համալիրից կիսով չափ պահպանվել է միայն մեկ եկեղեցի, որը նույնպես փլուզման եզրին է:

Պատմական վանքը, որը մինչ օրս համապարփակ վերականգնման չի ենթարկվել, տարիների ընթացքում վանդալիզմի է ենթարկվել գանձ որոնողների կողմից և լրջորեն վնասվել է 2011 թվականի Վանի երկրաշարժի ժամանակ։

Փլուզված եկեղեցին արդեն 40 տարի է, ինչ գտնվում է տեղացի Մեհմեթ Չոբանի հոգածության ներքո։ Վարագավանքի հարևանությամբ կա նաև մզկիթ, որի կրոնական առաջնորդը 1950-ականներին եղել է Մեհմեթի հայրը ու նա նշել է, որ կաևոր է, որպեսզի հայկական այդ պատմական կառույցը պահպանվի։ Նա նշել է, որ ժամանակին այդ վանքը ծառայել է որպես գոմ և իր հոր նախազգուշացումների շնորհիվ է, որ այն չի շարունակել մնալ որպես ախոռ։

«Հայրս կամեցել է, որ այս վայրը պահպանվի։ Ես այստեղ եմ 35-40 տարի, և նրա հիշատակի համար չեմ կարող լքել այն», –  նշել է նա։ 

Նա նաև հավելել է, որ այս պարտականությունը կտակել է իր զավակին՝ ասելով «Ամոթ մեզ, եթե այն անտեր մնա իմ մահից հետո։ Ես ասել եմ իմ զավակին, բայց նրանք ասում են, որ դժվարություններ կունենան աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով»։

Տեղացին նշել է, որ վանքը պահպանում է ամբողջությամբ սեփական միջոցներով։ Ըստ նրա՝ գմբեթներից երեքը փլուզվել են ու ինքն  այն ծածկել եմ փայտով և թիթեղով։ Ձմռանը, որբ  ձյուն է տեղում, ինքն է այն մաքրում ու վանքի տարածքը  մետաղական ցանցով պատում։ 

«Անցյալ տարի ես այն ամբողջությամբ ծածկել եմ բրեզենտով, բայց քամին այն պատառոտել է։ Ես ամեն տարի գումար եմ ծախսում իմ սեփական գրպանից»։ – նշել է նա։

Նա նաև շեշտել է, որ բազմիցս դիմել  է համապատասխան հաստատություններին բայց չի ստացել անհրաժեշտ աջակցություն։ Ըստ նրա՝ Հայաստանից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից տարբեր խմբեր պատրաստ են կամավոր կերպով աջակցել վանքի պահպանմանը։ Միայն թե վերականգնման ենթարկվի, բոլորը պատրաստ են օգնության, բայց և հավելել է, որ պաշտոնական գործընթացներն առաջընթաց չեն գրանցում։

Աղբյուր՝ Vanhabergazetesi.com

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքական ԶԼՄ-ների անդրադարձը՝ Էրդողանի հնարավոր մասնակցությանը Երևանում կայանալիք գագաթնաժողովին

30.04.2026

Լրատվամիջոցները նշում են, որ Էրդողանի չմասնակցելու դեպքում Թուրքիան այլ մակարդակով ներկայացված չի լինի;

ԱՄՆ միջամտությամբ ազատ է արձակվել Թուրքիայում ձերբակալված Իսրայելի նախկին զինծառայողը

30.04.2026

Ջեսիկա Բախարը միաժամանակ Թուրքիայի և Իսրայելի քաղաքացի է:

Զեկույց. Թուրքիայում աղքատության և սովի շեմն աճում է

30.04.2026

4 հոգուց բաղկացած ընտանիքի նվազագույն կարիքները հոգալու համար անհրաժեշտ է 2.493$:

Next Post

Թուրքիայում ծնելիության մակարդակը նվազել է 8.3%-ով

58

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Գլխավոր

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնումը` Հայաստանի և Թուրքիայի օրակարգում

28.04.2026

Ամենաշատ ընթերցվածները

ztr

Թուրք պատմաբան. «Հայոց ցեղասպանությունը ժխտելն ուղղակի անամոթություն է»

24.04.2026
Միջազգային

Թուրքիան հրաժարվել է բացել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի ինքնաթիռի համար

28.04.2026
Ցեղասպանություն

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն. «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը»

24.04.2026
ztr

Էրդողանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

24.04.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır