• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
9 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Իսրայելցի փորձագետ. Թուրքիան այժմ սպառնալիք է Իսրայելի համար

17:32, 27 Հոկտեմբեր 2025
- Միջազգային, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Անվտանգության հարցերով իսրայելցի փորձագետ Միշել Վեյսը հայտնել է, որ Թուրքիան այժմ սպառնալիք է ներկայացնում Իսրայելի համար։ Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդությամբ նեոօսմանիզմի քաղաքականության իրականացման ջանքերն անվտանգության ռիսկ են պարունակում Իսրայելի համար։

Ըստ նրա՝  Թուրքիայի նախագահը փորձում է իրականացնել  նեոօսմանիզմի տեսլականն իր  հավատարիմ կողմնակիցների՝  Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընի միջոցով։ Վեյսի նշմամբ՝ «ՀԱՄԱՍ» խմբավորմանն աջակցելուց զատ, Թուրքիայի ակտիվ դերակատարությունը Գազայում հրադադարար հաստատելու հարցում արտացոլում է Մերձավոր Արևելքում ռազմավարական տերություն դառնալու նրա ձգտումը։

Ըստ Միշել Վեյսի՝ Բալկաններում, Հյուսիսային Աֆրիկայում և Կարմիր ծովի տարածաշրջանում Թուրքիայի հետախուզական գործունեության աճն Անկարայի «տարածաշրջանային առաջնորդության» ձգտման մի մասն է։

Փորձագետն ուշադրություն է հրավիրել «MİT»-ի գործունեության վրա։ Նրա դիտարկմամբ՝ վերջինս դուրս է եկել իր ավանդական հետախուզական գործառույթներից և վերափոխվել է տարածաշրջանային գործընթացները ձևավորող կառույցի։ Այն դաշտային գործողություններ է իրականացնում Թուրքիայում, Գազայում, Լիբանանում, Սիրիայում և Իրաքում, ինչպես նաև հետախուզական տվյալներ է փոխանակում Կատարի ու Իրանի հետ։

Աղբյուր՝ De.org

Ենթաբաժնի վերջին լուրերը

ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև

08.10.2026

ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել է Թուրքիա-Հունաստան լարվածությանը և «F-35»-ի հարցին։

Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում

08.10.2026

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ այդ կերպ Իսրայելի վարչապետը նպատակ ունի մեծացնել  ներքին քաղաքական աջակցությունը։

Թուրքիան ծովամթերք է արտահանում շուրջ 95 երկիր

08.10.2026

Նպատակադրվածություն կա ծովամթերքի արտահանումը հասցնել 2.3-2.5 մլրդ դոլարի։

Next Post

Չեռնոգորիան բախումների պատճառով կասեցրել է վիզային ազատ ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար

1

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır