Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընն Անկարայում հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Էսադ Հասան Շեյբանիի հետ։ Կողմերը քննարկել են թուրք-սիրիական հարաբերությունները և համատեղ համագործակցության ոլորտները, հարևան երկրների հետ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային կայունության հարցերը։
Նաև քննարկվել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG) լուծարումից հետո ինտեգրման գործընթացը և իրենց կողմից ահաբեկչական համարվող «Իսլամական պետության» (DEAŞ) դեմ պայքարում համակարգվածությանն առնչվող հարցերը։
Կողմերն անդրադարձել են նաև Սիրիայի հարավում Իսրայելի կողմից շարունակվող հարձակումներին, ինչպես նաև քննարկվել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացումը։
Աղբյուր՝ Anadolu



