Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Աշքըն Գենչը հայտարարել է, որ Թուրքիայում ապօրինի զենքի տարածումը դարձել է լուրջ անվտանգային խնդիր։ Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից նա նշել է, որ 2025-ին երկրում հայտնաբերվել է ավելի քան 110․000 չգրանցված զենք, իսկ ավելի քան 119․000 անձի նկատմամբ իրավական գործընթաց է սկսվել։
Պատգամավորի խոսքով՝ 2026-ի առաջին 3 ամսում արդեն առգրավվել է ավելի քան 25․000 ապօրինի զենք, ինչը նշանակում է, որ երկրում միջինում օրական շուրջ 284 չգրանցված զենք է հայտնաբերվում։ Գենչը նաև ընդգծել է, որ անցած տարվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է ավելի քան 3․000 զինված բռնության դեպք, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 2․000 մարդ։ Նրա խոսքով՝ վեճերը հաճախ ընդամենը մի քանի վայրկյանում վերածվում են զինված հարձակումների։
Ընդդիմադիր պատգամավորը կոչ է արել ավելի խիստ միջոցներ ձեռնարկել ապօրինի զենքի վաճառքի, հատկապես, համացանցային միջոցներով իրականացվող առևտրի և վերահսկողության բացերի դեմ։
Աղբյուր՝ Т24









