• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
13 Օգոստոս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը

11:26, 17 Հուլիս 2026
- Գլխավոր, Իրավական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Օրեր առաջ Ստամբուլի Ուսքյուդար (Սկյուտար) շրջանի Բաղլարբաշը թաղամասում գտնվող Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատունը հարձակման էր ենթարկվել, որի հետևանքով վնասվել էին վեց գերեզման և մեկ աղբյուր։

Վանդալիզմի դեպքի կապակցությամբ Կ․ Պոլսո Հայոց պատրիարքարանը դատապարտել էր այս հարձակումը և ահազանգել ոստիկանություն, ինչից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր այս գործով հետաքննություն սկսելու մասին։ Իրավապահ մարմիններին տրված հանձնարարականների արդյունքում՝ որպես կասկածյալ էր ճանաչվել Մ.Կ.-ն։ Նա բերման էր ենթարկվել 48 ժամը չլրացած՝ 2026-ի հուլիսի 9-ին։

Թուրքիայի քրեական դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը և կալանավորել կասկածյալին։ Սակայն նրա ցուցմունքները չեն հրապարակվել, և առայժմ հայտնի չէ, թե ինչ դրդապատճառով է իրականացվել հարձակումը։

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) Վանի պատգամավոր Մահմութ Դինդարը, Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատան վրա հարձակումից հետո, Թուրքիայի մեջլիսին խորհրդարանական հետաքննություն սկսելու առաջարկ է ներկայացրել։ Առաջարկի նպատակն է ուսումնասիրել հայկական և մյուս քրիստոնեական համայնքների գերեզմանատների ու պաշտամունքի վայրերի նկատմամբ իրականացվող հարձակումները։

Դինդարը նաև հարցում է ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը՝ պահանջելով պարզաբանումներ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների, դրանց վերաբերյալ իրականացվող քննությունների և պաշտպանական միջոցառումների վերաբերյալ։

Այդ ռաջարկի հիմնավորման մեջ նշվում է, որ նման հարձակումները «լուրջ ատելության հանցագործություններ են, որոնք ուղղված են մահացածների նկատմամբ հարգանքի իրավունքին, կրոնի և խղճի ազատությանը, մշակութային ժառանգության պահպանությանը և Թուրքիայում ապրող քրիստոնյա քաղաքացիների անվտանգության զգացմանը»։

Փաստաթղթում ընդգծվում է նաև, որ հայերին, հույներին, ասորիներին և մյուս քրիստոնեական համայնքներին պատկանող գերեզմանատների, եկեղեցիների և պատմական շինությունների նկատմամբ կատարված հարձակումների դեպքերում մեղավորները հաճախ չեն բացահայտվում կամ արդյունավետ քննություն չի իրականացվում, ինչն ամրապնդում է անպատժելիության զգացումը։

Հիմնավորման մեջ հիշատակվում են նաև նախկինում Սուրբ Խաչ Դպրեվանք հայկական դպրոցի, Գալֆայան հայկական տարրական դպրոցի և Քուզգունջուքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նկատմամբ իրականացված ատելության հողի վրա կատարված հարձակումները՝ նշելով, որ այդ գործերով ևս մեղավորները չեն հայտնաբերվել կամ քննությունը բավարար արդյունավետ չի եղել։

Մահմութ Դինդարը ՆԳ նախարարությանը ներկայացրած հարցման մեջ հետաքրքրվել է․

– Վերջին 10 տարվա ընթացքում քանի՞ հարձակում, վանդալիզմի կամ ատելության հողի վրա կատարված հանցագործություն է արձանագրվել քրիստոնեական գերեզմանատների, եկեղեցիների, վանքերի և այլ պատմամշակութային կառույցների նկատմամբ,

– Այդ գործերից քանի՞սում են բացահայտվել մեղավորները, քանի՞ գործով է հարուցվել հանրային մեղադրանք, քանի՞ գործով է կայացվել դատավճիռ, և քանի՞ գործ դեռևս մնում է չբացահայտված,

– Արդյո՞ք Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատան դեպքը գնահատվել է որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություն,

– Գոյություն ունի արդյո՞ք փոքրամասնությունների գերեզմանատների, եկեղեցիների, սինագոգների և այլ պաշտամունքի վայրերի պաշտպանության հատուկ ծրագիր,

– Արդյո՞ք իրականացվում են ոստիկանության ծառայողների համար հատուկ վերապատրաստումներ՝ ատելության հանցագործությունների, կրոնի ազատության և մշակութային ժառանգության պաշտպանության թեմաներով,

-Նախատեսո՞ւմ է նախարարությունը նոր իրավական, վարչական կամ անվտանգության միջոցառումներ՝ քրիստոնեական համայնքների գերեզմանատների ու պատմական պաշտամունքի վայրերի նկատմամբ հարձակումների կանխարգելման և անպատժելիության զգացումը վերացնելու նպատակով։

Աղբյուր՝ Ermenihaber.am

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայում վերջին 24 տարում կառուցվել է ավելի քան 500 կմ երկարությամբ կամուրջ

12.08.2026

եթե 2002-ին երկրում կար ընդամենը 311 կմ երկարությամբ 5.967 կամուրջ, ապա այսօր դրանց թիվը հասել է 10.239-ի:

Թուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել

12.08.2026

Ինքնաթիռի օդաչուն հասցրել է կատապուլտվել և ողջ է մնացել։

Թուրքիան ու Եգիպտոսը մտադիր են առևտրի ծավալը հասցնել 15 մլրդ դոլարի

12.08.2026

Թուրքիայի արտգործնախարարը մեկնում է Եգիպտոս՝ մասնակցելու համատեղ պլանավորման խմբի երկրորդ հանդիպմանը։

Next Post

Ամենահամեղ խոհանոց ունեցող երկրների ցանկում Թուրքիան 7-րդն է

69

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır