ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հունաստան կատարած այցի ընթացքում հարցազրույց է տվել «Kathimerini» թերթին։ Ռուբիոն անդրադարձել է Հունաստանի ու Թուրքիայի լարվածությանը և նշել, որ այս երկու երկրները ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ու գործընկերներն են։ Ըստ Ռուբիոյի՝ դա լավ չի լինի ոչ մեկի համար, ո՛չ Հունաստանի, ո՛չ Թուրքիայի և ո՛չ էլ ԱՄՆ-ի համար:
«Այսպիսով, դրա մասին մտածելու փոխարեն, ես կասեի, որ մենք երբեք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա: Ես չեմ հավատում, որ (նման բան) տեղի կունենա»,- նշել է Ռուբիոն:
Նա նաև անդրադարձել է Թուրքիային «F-35» կործանիչների վաճառքին ու նշել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է տրամադրել։ Ռուբիոն նշել է, որ Թուրքիան արդեն վճարել է դրա մի մասի համար, բայց ակնհայտ է, որ այս ինքնաթիռները դեռ երկար ժամանակ չեն ն մատակարարվի։ Ըստ նրա՝ 2 կործանիչի համար վճարումը կատարվել է, բայց կա նաև ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված օրենք։
«Ավելին, Ազգային պաշտպանության լիազորման մասին օրենքում կա մի դրույթ, որը սահմանում է շատ խիստ պայմաններ, ուստի ակնհայտ է, որ այս վաճառքը չի կարող տեղի ունենալ մինչև այդ պայմանները չբավարարվեն։ Այս իրավիճակի մասին հաղորդվել է նաև թուրքական կողմին։ Նրանք տեղյակ են դրա մասին, և կարծում եմ, որ լուծում են փնտրում»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ըստ Ռւոբիոյի՝ հարցը կապված է «S-400» համակարգի հետ։ Հետևաբար, այս պահին այս խնդիրը չի լուծվել, և իրավական առումով ԱՄՆ-ն չի կարող իրականացնել այս մատակարարումը մինչև այս խնդիրը չլուծվի։ Ն անաև հավելել է, որ հնարավոր է՝ այն լուծվի. կան տարբեր տարբերակներ, բայց այս պահին այն դեռևս չի լուծվել։
Աղբյուր՝ Haber7




