• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
9 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

ԱՄՆ-ն թույլ չի տա Թուրքիայի ու Հունաստանի հակամարտությունը

17:36, 08 Հոկտեմբեր 2026
- Ռազմական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հունաստան կատարած այցի ընթացքում հարցազրույց է տվել տեղի «Kathimerini» թերթին։ Ռուբիոն անդրադարձել է Հունաստանի ու Թուրքիայի լարվածությանը և նշել, որ երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ու գործընկերներն են։ Ըստ Ռուբիոյի՝ դա լավ չի լինի ոչ մեկի համար, ո՛չ Հունաստանի, ո՛չ Թուրքիայի և ո՛չ էլ ԱՄՆ-ի համար:

«Այսպիսով, դրա մասին մտածելու փոխարեն, ես կասեի, որ մենք երբեք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա: Ես չեմ հավատում, որ (նման բան) տեղի կունենա»,- նշել է Ռուբիոն:

Նա նաև անդրադարձել է «F-35» կործանիչները Թուրքիային վաճառելու հարցին ու նշել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է դա։ Ռուբիոն հայտնել է, որ Թուրքիան արդեն վճարել է դրա մի մասի համար, բայց ակնհայտ է, որ այս ինքնաթիռները դեռ երկար ժամանակ չեն մատակարարվի։ Ըստ նրա՝ 2 կործանիչի համար վճարումը կատարվել է, բայց կա նաև ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված օրենք։

«Ավելին, ազգային պաշտպանության լիազորման մասին օրենքում կա մի դրույթ, որը սահմանում է շատ խիստ պայմաններ, ուստի ակնհայտ է, որ այս վաճառքը չի կարող տեղի ունենալ մինչև այդ պայմանները չբավարարվեն։ Այս իրավիճակի մասին հաղորդվել է նաև թուրքական կողմին։ Նրանք տեղյակ են դրա մասին, և կարծում եմ, որ լուծում են փնտրում»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ըստ Ռուբիոյի՝ հարցը կապված է «S-400» համակարգի հետ։ Հետևաբար, այս պահին խնդիրը չի լուծվել, և իրավական առումով ԱՄՆ-ն չի կարող իրականացնել մատակարարումը մինչև խնդիրը չլուծվի։

Աղբյուր՝ Haber7

Tags: F-35ԹուրքիաՀունաստան

Ենթաբաժնի վերջին լուրերը

Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով մահացել է 5 մարդ

09.10.2026

Որոնողափրկարարան աշխատանքներին մասնակցել է 774 մարդ, 2 անօդաչու թռչող սարք և 10 շուն։

Ֆիդան. «Չպետք է թույլ տանք, որ Սև ծովը վերածվի նոր հակամարտության ճակատի»

09.10.2026

Ըստ նրա՝ թուրքական դրոշի ներքո նավարկող ու թուրքական սեփականության նավերը նույնպես տուժում են այս հարձակումներից:

Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը

09.10.2026

Կողմերն անդրադարձել են Սիրիայի հարավում Իսրայելի կողմից շարունակվող հարձակումներին:

Next Post

Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը

1

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır