Եգիպտոսում անցկացված «Բարեկամության ծով-2026» համատեղ զորավարժության ընթացքում Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջումենթ Թաթլըօղլուն հայտնել է, որ քննարկվում է երկու երկրների կողմից ռազմանավերի համատեղ արտադրության հնարավորությունը։ Նա նաև նշել է, որ կողմերը կարող են ընդլայնել համագործակցությունը՝ համատեղ զորավարժանքներ անցկացնելով հակասուզանավային պաշտպանության և նավերի գրավման ուղղություններով։
Թուրքական մամուլի պնդմամբ, Թուրքիայի և Եգիպտոսի միջև ռազմածովային համագործակցության խորացումն ու համատեղ ռազմանավերի արտադրության հնարավորությունը մտահոգել են իսրայելական մամուլին։
Իսրայելական «Mako» լրատվամիջոցի գնահատմամբ՝ Անկարայի և Կահիրեի ռազմական համագործակցության խորացումը կարող է փոխել ուժերի հարաբերակցությունը Արևելյան Միջերկրականում՝ ի վնաս Իսրայելի։
Աղբյուր՝ SSBülten




