• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
28 Նոյեմբեր 2025
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին

15:22, 25 Հունիս 2025
- Հոդված
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի և Թուրքիայի միջև 2022-ից մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացում  տևական ժամանակ է, ինչ զգալի առաջընթաց չի նկատվում։ Թեև բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով շփումները տարբեր ձևաչափերով շարունակվում են, բայց բուն հարաբերությունների կարգավորման գործընթացը կարծես թե դոփում է նույն տեղում։ Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի, ամենասեղմ ժամկետներում ցամաքային սահմանը հատելու հնարավորություն տալ Հայաստան և Թուրքիա այցելող 3-րդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցողներին,  կարող ենք ասել դեռևս չունի նկատելի առաջընթաց։

Այս տարի ևս Հայաստանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին (ԱԴՖ) մասնակցելու հրավեր էր  ստացել, որի ընթացքում հղվել են մի շարք ուղերձներ, հայտարարություններ հայ-թուրքական հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության հաստատման և սահմանների բացման վերաբերյալ։ Հայ-թուրքական կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը նշել էր, որ հայ-թուրքական սահմանը կբացվի ձեռք բերված պայմանավորվածությամբ, իսկ հետագայում այդ պրակտիկան կընդլայնվի Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիների համար։ Բայց ինչպես տեսնում ենք, հիշյալ պայմանավորվածությունները հայտարարության մակարդակից այն կողմ չեն անցել։

Բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով շփումների շրջանակում  օրերս Ստամբուլում կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, իսկ դրան նախորդել էր Փաշինյանի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցը։ Հետաքրքրական է, որ հանդիպումից հետո կողմերը հանդես չեն եկել համատեղ հայտարարությամբ։ Փոխարենը արտաքին գերատեսչությունների կողմից հրապարակվել են կարճ հաղորդագրություններ, որտեղ նշվել է, որ երկկողմ շփումներից զատ քննարկվել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության գործընթացը և տարածաշրջանային ընթացիկ զարգացումները։ Վերոնշյալ օրինակները փաստում են, որ հարաբերությունների կարգավորման մեկնարկից մինչ օրս Հայաստանն է հանդես գալիս նախաձեռնություններով, որպեսզի տեղաշարժ նկատվի երկկողմ հարաբերություններում։ Ակնհայտորեն հարաբերությունների կարգավորմամբ առավել շահագրգռված է Հայաստանը, քան՝ Թուրքիան։

Այս ամենը հերթական փորձն է՝ շարժելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «քարը»։ Բայց այն թերևս կրում է սիմվոլիկ բնույթ, որը նպատակ ունի ցույց տալու, թե գործընթացը կանգ չի առել ու շարունակվում է, մինչդեռ իրականում այդ «քարը» տասնամյակներով տեղից չի շարժվում։

Թուրքական կողմը 2020-ի արցախյան պատերազմից հետո որդեգրել էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականություն՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե իբր պատրաստ է վերջնականապես դրանք տանել լուծման, բայց իրականում ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնային հարցերի թվում չէ և Անկարան էլ այդ հարցի ակտիվ ջատագովը չէ։

Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները սահմանափակվում են սոսկ շփումների մակարդակը պահպանելով, այլ ոչ թե գործուն քայլերով։ Հարաբերությունների կարգավորման գործընթացում երկրները միմյանց պետք է դիտարկեն որպես հավասարը հավասարի, բայց հայ-թուրքական հարաբերություններում ակնհայտորեն ընդգծված է Թուրքիայի ծանրաբարո կեցվածքը։ Վերջինիս դիրքերը տարածաշրջանում էականորեն ու պատմականորեն բարելավվել են։ Թուրքիան Հայաստանի հետ խոսում է արդարության և հումանիզմի լեզվով՝ այդ կերպ փորձելով ընդամենը խայծ տալ, որովհետև անընդհատ ձգձգում է հարաբերություններում նոր մակարդակի կամ նշաձողի սահմանումը։

Սահմանների բացման և գործընթացի թվացյալ առաջխաղացման համար Թուրքիան իրեն հարիր ոճով գործի է դրել մի մեխանիզմ, որով անընդհատ տարբեր նախապայմաններ ու պատճառաբանություններ է  առաջ քաշում, ստանալով ինչ իրեն պետք է, բայց դրան ի պատասխան հայկական կողմը հայտարարություններից զատ չի ստանում ոչինչ։ Արդյունքում կողմերը մնում են շփման մակարդակում՝ չգրանցելով առաջընթաց։ Պաշտոնական Անկարան շատ լավ է հասկանում այդ մեխանիզմի արդյունավետությունը և իր դիրքրոշումն առաջ է քաշում հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման քողի ներքո՝ բնավ ցանկություն չունենալով բացել այն, քանի որ սահմանի բաց կամ փակ լինելն էականորեն ոչինչ չի փոխում թուրքական իրականության մեջ։

Հաճախ առաջ է քաշվում այն վարկածը, որ սահմանի բացման պարագայում կզարգանան երկու երկրների հատկապես սահմանամերձ շրջանները, առավելապես ընգծվում է, որ այն դրականորեն կազդի Հայաստանի տնտեսության վրա և դա  փորձում են ներկայացնել Հայաստանի համար շահեկան դիրքերից ու  դրական լույսի ներքո։

Սահմանների բացմամբ Թուրքիան շահագրգռված չէ, ի տարբերություն Հայաստանի, որն արդեն ավարտին է հասցրել Մարգարա կամրջի շինարարությունը՝ նշելով, որ այն պատրաստ է շահագործման, իսկ թուրքական կողմից  շինարարական աշխատանքներ տանելու մասին խոսք անգամ չկա։ Անկարան հրաշալի գիտակցում է, որ Երևանն է առավել շահագրգռված հարաբերությունների կարգավորմամբ։ Դա օգտագործելով առաջ է քաշում նախապայմաներ՝ ձգձգելով գործընթացը։ Հենց այսպիսի մոտեցումներ են ընկած Թուրքիայի դիվանագիտության առանցքում՝ բանակցային գործընթացում հնարավորինս շատ զիջումներ ստանալ։

Թեև նշվում է, որ կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր այն ընթանում է առանց նախապայմանների, բայց իրականում նախկինում սահմանված նախապայմաններն արդեն փոփոխվել են ու դրանց փոխարեն առաջ են քաշվել նորերը։ Սկզբում  նախապայմանները կապված էին Արցախի, ՀՀ սահմանդարության մեջ որոշակի կետերի փոփոխության, Հայոց ցեղասպանության ժխտողականության հետ, իսկ  այժմ դրանք կապված են Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանքի» հետ։ Այդ պահանջների շղթան շարունակական է, իսկ ո՞րը կինի հաջորդը։

Հարաբերությունների կարգավորման գործընթացում ներառելով նաև Ադրբեջանի գործոնը՝ Թուրքիան ավելի է խճճում ու բարդացնում հայ-թուրքական հարաբերությունների առանց այդ էլ հեղհեղուկ վիճակը։ Թուրքիան Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն օգտագործում է որպես Հայաստանի վրա լրացուցիչ ճնշման գործիք՝ համաձայնեցնելով ադրբեջանական կողմի հետ և արդյունքում ստացվում է, որ երկուստեք անընդհատ ճնշում ու պահանջներ են ներկայացնում ՀՀ-ին։ Թուրք-ադրբեջանական տանդեմն ի սկզբանե հակահայ քաղաքականություն է վարում ու ՀՀ տարածքը դիտարկում ծավալապաշտական նկրտումների բաղկացուցիչ մաս։ 

Աչքի առաջ ունենալով իրողությունների այս շղթան՝ կարող ենք կարծել, որ   հայ-թուրքական հարաբերությունները դեռ կշարունակեն մնալ վերականգնման փուլում, բայց դեռ երկար ժամանակ չեն վերականգնվի։

Ենթաբաժնի վերջին լուրերը

Էրդողանը կհամարձակվի՞ փակել Աթաթուրքի հիմնած կուսակցությունը

21.11.2025

CHP-ն մեկ անգամ փակվել է դեռևս 1980թ․ սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման ժամանակ։

Թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառները

12.11.2025

Ինքնաթիռը, որն օդում մասերի է բաժանվել, 1968թ. արտադրության էր և ձեռք էր բերվել Սաուդյան Արաբիայից 2010թ-ին:

Քրդական հարցը նոր փուլ է մտնում․ Անկարան ազատ կարձակի՞ քուրդ հայտնի գործչին

07.11.2025

Թուրքիայի ներքաղաքական դաշտում ուշադրության կենտրոնում է քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման հարցը։

Next Post

Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Ֆոտո

Թուրքիայում հայկական եկեղեցու վերանորոգման համար տրամադրվել է 1.4 մլն դոլար

25.11.2025

Ամենաշատ ընթերցվածները

Ֆոտո

Թուրքիայում հայկական եկեղեցու վերանորոգման համար տրամադրվել է 1.4 մլն դոլար

25.11.2025
Ռեգիոն

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար ռազմավարական երազանք է

25.11.2025
Հանրային

Մաշալյանն Էրդողանի հրավերով մեկնում է Անկարա

27.11.2025
Իրավական

ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր է ճանաչել՝ խոշտանգումների արգելքը խախտելու համար

26.11.2025

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2024
Tüm hakları saklıdır