• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
13 Օգոստոս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Իրանից հետո Թուրքիա՞ն է հաջորդ թիրախը

17:40, 09 Հունվար 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Իրանում խորացող տնտեսական ճգնաժամը և զանգվածային բողոքի ակցիաները, ինչպես նաև Իսրայել–Իրան ռազմական լարվածությունը տարածաշրջանում նոր անվտանգային քննարկումների պատճառ են դարձել։ Այս համատեքստում Թուրքիայի և տարածաշրջանի հանրային դիսկուրսում շրջանառվում է հարցը՝ «Իրանից հետո արդյո՞ք հաջորդ թիրախը կարող է դառնալ Թուրքիան»։

Վերլուծությունների համաձայն՝ այս պահին Թուրքիայի՝ ուղղակի ռազմական թիրախ դառնալու վերաբերյալ կոնկրետ տվյալներ չկան: Տարածաշրջանային զարգացումներն էլ հիմնականում կապված են Իրան–Իսրայել հակամարտության և դրա ստեղծած աշխարհաքաղաքական ռիսկերի հետ, որոնց ազդեցությունը Թուրքիայի վրա կարող է լինել առավելապես անուղղակի՝ տնտեսության, սահմանային անվտանգության և միգրացիոն հոսքերի միջոցով։

Թեմայի վերաբերյալ տարբեր գնահատականներ են հնչում նաև Թուրքիայի իշխանական շրջանակներում։ Իշխանության հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, թե Իսրայելի ռազմավարական նպատակների շրջանակում դիտարկվում է նաև «Անատոլիան»՝ կոչ անելով մշտական զգոնության։ Միաժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ընդգծում է, որ Անկարան կողմ է տարածաշրջանային խնդիրների լուծմանը դիվանագիտական ճանապարհով և չի ձգտում ուղղակի ռազմական բախումների։

Փորձագիտական շրջանակներում էլ, հերքելով Ֆիդանի խոսքերը, նշում են. «Թուրքիան փորձում է վարել կայունացնող և զսպող քաղաքականություն՝ կանխելով տարածաշրջանային լարվածության հետագա տարածումը»:

Աղբյուր՝ Manşet

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայում վերջին 24 տարում կառուցվել է ավելի քան 500 կմ երկարությամբ կամուրջ

12.08.2026

եթե 2002-ին երկրում կար ընդամենը 311 կմ երկարությամբ 5.967 կամուրջ, ապա այսօր դրանց թիվը հասել է 10.239-ի:

Թուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել

12.08.2026

Ինքնաթիռի օդաչուն հասցրել է կատապուլտվել և ողջ է մնացել։

Թուրքիան ու Եգիպտոսը մտադիր են առևտրի ծավալը հասցնել 15 մլրդ դոլարի

12.08.2026

Թուրքիայի արտգործնախարարը մեկնում է Եգիպտոս՝ մասնակցելու համատեղ պլանավորման խմբի երկրորդ հանդիպմանը։

Next Post

Թուրքիայի դերը սիրիական նոր ճգնաժամում

69

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır