• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
10 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Էրդողանը հանդիպել է Սաուդիան Արաբիայի թագաժառանգին

10:16, 04 Փետրվար 2026
- Ռեգիոն, Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդիան Արաբիա կատարած այցի շրջանակներում մայրաքաղաք Ռիյադում հանդիպել է Սաուդիան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանին: Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև էներգետիկայի, ռազմարդյունաբերության, ներդրումների, առևտրի և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության թեմաների շուրջ:

Թուրքիայի հանրային կապերի վարչության հայտարարության համաձայն՝ Էրդողանը զրուցակցին տեղեկացրել է, որ իրենք վճռական են Սաուդիան Արաբիայի հետ հարաբերոթյուններն էլ ավելի խորացնել՝ մի շարք ոլորտներում իրականացվելիք նոր քայլերով, մասնավորապես, վերականգնվող էներգիայի և ռազմարդյունաբերության ոլորտներում:

Բացի այդ, Թուրքիայի նախագահը խոսել է Պաղեստինի Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամին հնարավորրինս շուտ վերջ տալու համար ջանքերի մեծացման անհրաժեշտության մասին՝ նշելով, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Պաղեստինում կայուն խաղաղության հաստատման և Գազայի վերականգման համար:

Էրդողանը նաև խոսել է Սիրիայի մասին՝ համոզմունք հայտնելով, որ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ տարածաշրջանի համար է շահավետ: Նա նաև հայտնել է, որ Թուրքիան մի շարք ոլորտներում շարունակում է աջակցել Սիրիայի կայունությանը և, որ իրենք Սիրիայի վերականգման համար Սաուդիան Արաբիայի հետ համագործակցությամբ աշխատանքներ են տանելու:

Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Յեմենում առկա իրավիճակի և Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Հանդիպման ավարտից հետո երկու երկրների միջև ստորագրվել է 4 համաձայնագիր և հրապարակվել համատեղ հայտարարություն:

Աղբյուր՝ Trt Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Աշխատավարձերի գնողունակության վարկանիշում Թուրքիան 50-րդն է

09.11.2026

Ցանկում ներառված է 142 երկիր և գնողունակության համեմատության մեջ:

Cumhurbaşkanı Recep Tayyip Erdoğan, 28 yıl sonra Ermenistan işgalinden kurtarılan Dağlık Karabağın sembol şehri Şuşada Azerbaycan Cumhurbaşkanı İlham Aliyev tarafından resmi törenle karşılandı.

Kronos. «Էրդողանը գնաց Շուշի, Ալիևի դիրքորոշումը մեղմացավ, գալիս է Անթալիա»

09.11.2026

Թուրքական լրատվամիջոցը մեկնաբանել է Անկարայի և Բաքվի լարված հարաբերությունները։

Թուրքիայում հայկական եկեղեցու կողքին մզկիթ է կառուցվում

09.11.2026

Մարաթուկի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվել ու բացվել է զբոսաշրջային այցերի համար։

Next Post

ԱՄՆ-Իրան լարվածության հարցում Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դերը

8

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır