Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ:
Հանդիպման օրակարգում են եղել տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև երկու երկրների միջև առկա համագործակցությունն ու կոորդինացումն ամրապնդելուն ուղղված քայլերը: Բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը ներկա են գտնվել նաև Սիրիայի արտգործնախարար Հասան Շեյբանին և Սիրիայի հետախուզության ղեկավար Հուսեյն էլ-Սելամեն:
Աղբյուր՝ Arti Gerçek
Վանի դպրոցներից մեկում աշակերտուհին դպրոց է գնացել որսորդական հրացանով
Նախքան ոստիկանական ուժերի դեպքի վայր մեկնելը ուսուցիչներն ու ծնողները նկատել են զենքը և վերցրել։





