• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
28 Սեպտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիան և ԱՄՆ-ը աշխատում են CAATSA պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ

12:39, 03 Հուլիս 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը տեղական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Թուրքիայի դեմ կիրառվող «CAATSA» պատժամիջոցների խնդրին։

CAATSA – «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» ԱՄՆ օրենք:

Ֆիդանը նշել է, որ վերջին 3-4 տարում բազմաթիվ երկրներ չեղարկել են Թուրքիայի դեմ սահմանված սահմանափակումները, և ներկայումս միակ լուրջ խնդիրը «CAATSA» պատժամիջոցներն են: Ըստ նրա՝ թե՛ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, և թե՛ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ կամք ունեն այս հարցը լուծելու համար։

«Անցյալ տարվա սեպտեմբերին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ առաջնորդները հայտարարեցին իրենց կամքի մասին և մեզ՝ նախարարներիս, հանձնարարեցին լուծել այս խնդիրը։ Ես և պաշտպանության նախարարը ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- հայտարարել է Ֆիդանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ երկկողմ հարաբերությունները լավ ընթացք ունեն։

Անդրադառնալով պատժամիջոցների չեղարկման հստակ ժամկետներին՝ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ վարչակազմերի մակարդակով որևէ խնդիր չկա, սակայն ամեն ինչ կախված է ԱՄՆ Կոնգրեսում իրավական գործընթացների ավարտից, ինչը կարող է որոշակի ժամանակ պահանջել։

Աղբյուր՝ Trt Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիա-ԱՄԷ առևտրի ծավալը կազմել է 19.3 մլրդ դոլար

28.09.2026

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնել է Միացյալ Արաբական ԷմիրություններŞ

Կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել

28.09.2026

Կրակոցներ արձակած անձը, ըստ տեղեկությունների, ուսուցչի զարմիկն է։

Թուրքիան երեխաների գիրության ցուցանիշով աշխարհում 3-րդն է, իսկ Եվրոպայում՝ 1-ինը

28.09.2026

Ավելորդ քաշը երեխաների մոտ կարող է ապագայում հանգեցնել 2-րդ տիպի շաքարախտի, հիպերտոնիայի և այլ առողջական խնդիրների։

Next Post

Թուրքիայում տարեկան գնաճը 32․11% է

0

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır