Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ընդունել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նորընտիր անդամ Խալիլ ալ-Հայային և նրան ուղեկցող պատվիրակությանը։ Հանդիպմանը Ֆիդանը շնորհավորել է ալ-Հայային նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վերահաստատել բոլոր հարթակներում Թուրքիայի անվերապահ աջակցությունը Պաղեստինի դատական գործին:
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն իր հերթին մանրամասներ է ներկայացրել Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին տիրող իրավիճակի վերաբերյալ՝ շեշտելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը սաստկացրել է անօրինական բնակեցման գործողություններն ու Երուսաղեմի սրբավայրերի վրա հարձակումները:
Ալ-Հայան ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ը շարունակում է կառուցողական մոտեցում ցուցաբերել խաղաղության բանակցություններում, ինչպես նաև տեղեկություններ է փոխանցել պաղեստինյան ուժերի միջև ընթացող հաշտեցման գործընթացի մասին։
Հաքան Ֆիդանը նշել է, որ Թուրքիան շարունակելու է միջազգային հանրության օրակարգում պահել Իսրայելի կողմից իրականացվող հանցագործությունների թեման և գործուն քայլեր կձեռնարկի Գազային մարդասիրական օգնության ծավալներն ավելացնելու ուղղությամբ։ Նախարարը նաև բարձր է գնահատել ՀԱՄԱՍ-ի դերը խաղաղության հաստատման գործընթացում՝ հավելելով, որ Անկարան շարունակելու է աջակցել Գազայի խաղաղության գորխընթացին:
Աղբյուր՝ TRT Haber





