• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
29 Սեպտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Էրդողան. «ԵՄ անդամակցությունն այլևս Թուրքիայի առաջնահերթությունը չէ»

10:30, 17 Օգոստոս 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցությունը դուրս է եկել Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքից։ Նա նշել է, որ Եվրոպան ցանկություն չի ցուցաբերում Անկարային ընդունելու հարցում, սակայն Թուրքիայի բացակայությունից առաջին հերթին հենց Եվրոպան է տուժում։

Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ Էրդողանը նշել է, որ ակնկալում է նախագահ Դոնալդ Թրամփից, որպեսզի վերջինս պահի «F-35» կործանիչների վերաբերյալ տված իր խոստումը։ Նախագահը նաև կարևորել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ստորագրված ռազմական պակտը՝ «Մեքքայի համաձայնագիրը», որը նախատեսում է համատեղ քայլեր արտաքին հարձակման դեպքում։ Էրդողանը հավելել է, որ ապագայում հնարավոր է նաև Եգիպտոսի միացումն այս դաշինքին։

Տարածաշրջանային հարցերի շրջանակում Թուրքիայի առաջնորդը վերահաստատել է աջակցությունը Գազային և Լիբիային՝ նշելով, որ իրենք երբեք մենակ չեն թողնի այդ երկրներին։ Սիրիայի վերաբերյալ Էրդողանը հայտնել է, որ մտադիր է առաջիկայում այցելել այդ երկիր՝ «տարածաշրջանում կայունություն հաստատելու և բոլոր կողմերի իրավունքները պաշտպանելու նպատակով»։ Նա նաև շեշտել է, որ թեև Անկարան ձգտում է խաղաղության, սակայն հարձակման դեպքում պատրաստ է պատերազմելու։

Աղբյուր՝ Yeni Şafak

Ենթաբաժնի վերջին լուրերը

Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն է

29.09.2026

Այն մեկնարկել էր Լեռնային Ղարաբաղից, իսկ հետո կշարունակվի Կասպից ծովի տարածքում։

TikTok-ը կփակվի՞ Թուրքիայում

29.09.2026

Սոցցանցերում թուրք օգտատերերը քննարկում են հավելվածի փակման հավանականության հարցը։

The Jerusalem Post․ «Թուրքիան Իսրայելին դնում է դժվար կացության մեջ»

29.09.2026

Ռեգիոնում աճող թուրքական ռազմական ներկայությունը սահմանափակում է Իսրայելի հնարավորությունները։

Next Post

Էրդողանը պատրաստվում է մեկնել Սիրիա

0

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır