• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
11 Սեպտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիան դատապարտել է Սիրիայի վրա Իսրայելի հարձակումը

10:10, 19 Օգոստոս 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) և նախագահականի հանրային կապերի վարչությունը դատապարտել են օգոստոսի 18-ի վաղ առավոտյան Սիրիայի Իդլիբ նահանգի Էբու Զուհուր ռազմական ավիաբազայի ուղղությամբ Իսրայելի հարվածները։

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ Իսրայելը շարունակում է խախտել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու միասնությունը՝ թիրախավորելով երկրի ենթակառուցվածքները։ Անկարան միջազգային հանրությանը կոչ է արել ավելի վճռական դիրքորոշում որդեգրել այս «ագրեսիայի» դեմ և ապահովել պատասխանատվություն միջազգային իրավունքի խախտումների համար։

Զուգահեռաբար, Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչությունն էլ անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նոթանյահուի գրասենյակի կողմից տարածված պնդումներին՝ դրանք որակելով «ոչ լուրջ»։ Ըստ վարչության տարածած հայտարարության՝ այդ մեղադրանքների նպատակը Սիրիայի ինքնիշխանության դեմ իրականացվող անօրինական հարձակումների արդարացումն է։

Նշվել է նաև, որ Նեթանյահուի նման քաղաքականությունը պայմանավորված է Իսրայելում սպասվող ընտրություններից առաջ սեփական ծավալապաշտական նկրտումները առաջ մղելու ցանկությամբ։

Թուրքական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ «երբեք չի թույլատրի Սիրիայի ապակայունացումը» և շարունակելու է համագործակցությունը Սիրիայի կառավարության հետ՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։

Աղբյուր՝ TRT Haber, DHA

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան ու Եգիպտոսը համատեղ ԱԹՍ են արտադրել

10.09.2026

«HAMZA-1-»-ն առանձնանում է իր ինքնավար առաքելության ալգորիթմներով և արագությամբ,։

iPhone-ի առաջին ծալովի մոդելը Թուրքիայում վաճառվում է աշխարհում ամենաբարձր գնով

10.09.2026

Արժեքը 137 տոկոսով ավելի բարձր է, քան ԱՄՆ-ում։

Բրիտանացի զբոսաշրջիկը ձերբակալվել է Թուրքիայի դրոշի վրա թքելու համար

10.09.2026

Նա վիճաբանել է հյուրանոցի անձնակազմի հետ, ապա շրջվել և թքել նախասրահում կախված դրոշի վրա։

Next Post

Իսրայելը Սիրիային հարվածելուց առաջ Թուրքիային չի զգուշացրել

73

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır