• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
8 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիան թույլ չի տա, որ Ադրբեջանի հետ լարվածության տպավորություն ձևավորվի

10:23, 08 Հոկտեմբեր 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) փոխնախագահ և կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը ԱԶԿ կենտրոնական գործադիր խորհրդի նիստից հետո անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին օրերին նկատվող լարվածությանը։ Նա նշել է, որ սոցիալական ցանցերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշ հայտարարությունների և Ադրբեջանում գլխաշոր կրելու վերաբերյալ կարգավորումների շուրջ տարբեր պնդումներ են շրջանառվել։ Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև քաղաքական լարվածություն չկա։

Չելիքը կրկին շեշտել է «մեկ ազգ. երկու պետություն» սկզբունքը և նշել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները հիմնված են եղբայրության վրա։ Նրա խոսքով՝ երկու երկրների ներքին քաղաքական օրակարգերը կարող են տարբեր լինել, կարող են լինել տարաձայնություններ ներքին և արտաքին քաղաքականության հարցերում, սակայն նման դեպքերում դրանք քննարկվում են բաց և անկեղծ, և երկու երկրները շարունակում են իրենց ճանապարհը։

Նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև առկա է իրական եղբայրական հարաբերություն։ Չելիքը նաև հայտարարել է, որ կան երկրներ, որոնք փորձում են միջամտել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններին, սակայն Թուրքիան թույլ չի տալու նման փորձերը։

Միաժամանակ Չելիքը նշել է, որ Թուրքիայում գործող որոշ խմբեր, սոցիալական ցանցերի որոշ հարթակներ և տարբեր շրջանակներ թիրախավորել են Ադրբեջանին։ Նա ընդգծել է, որ նման գործողությունները որևէ կապ չունեն Թուրքիայում իշխող կուսակցության կամ Թուրքիայի կառավարության հետ։

Չելիքը շեշտել է, որ Թուրքիան որևէ կերպ թույլ չի տալու՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև քաղաքական տարաձայնության կամ լարվածության տպավորության ձևավորվի, երկու երկրների եղբայրությունը ստվերող իրավիճակ ստեղծվի։ Նա նաև նշել է, որ վերջերս քննարկումներ են եղել նաև ցանկացած թյուրըմբռնումից խուսափելու համար։

Չելիքը, եզրափակելով իր խոսքը, նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրող հիմնական բառը «եղբայրությունն» է, և երկու երկրները հետագայում ևս շարունակելու են իրենց հարաբերությունները նույն այդ եղբայրության ու համերաշխության հիման վրա։

Աղբյուր՝ Anadolu

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի համախառն ազգային եկամուտը հասել է 1.27 տրլն դոլարի

08.10.2026

Ըստ վիճակագրության՝ 2024-ի համեմատ Թուրքիայի համախառն ազգային եկամուտն աճել է 41.4%-ով։

Սոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմ

08.10.2026

Սոմալիլենդն անհանգստացած է Սոմալիում Թուրքիայի ունեցած ռազմական ներկայությամբ։

Ստամբուլում 7 հարկանի շենք է փլուզվել

08.10.2026

Փլուզման հետևանքով փլատակների տակ է մնացել 7 մարդ։

Next Post

Ստամբուլում 7 հարկանի շենք է փլուզվել

1

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır