Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը։
Նշվել է, որ Էրդողանը և Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան և Ադրբեջանը, ուժ ստանալով եղբայրական հարաբերություններից, իրենց համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ և նրան հրավիրել Անկարայում անցկացվելիք Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին։
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև լարվածություն էր սկսվել Ադրբեջանում սահմանված գլխաշորի արգելքի պատճառով։ Ադրբեջանի հասցեին քննադատություններ էին հնչել հատկապես Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ ԱԶԿ-ի (AKP) ներկայացուցիչների և պահպանողական շրջանակների կողմից։
Աղբյուր՝ Trthaber




