Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևի հետ: Առաջնորդները քննարկել են թուրք-բուլղարական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ կողմերը կշարունակեն քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ, առաջնահերթությունը տալով առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ամրապնդմանը։
Էրդողանը հայտնել է նաև, որ Թուրքիան կապի մեջ է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու նպատակով: Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում տեղի ունեցած անօդաչու թռչող սարքով հարձակման կապակցությամբ նա ցավակցություն է հայտնել:
Էրդողանը Ռադևին հրավիրել է նաև նոյեմբերի 11-12-ը Անթալիայում կայանալիք COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին:
Աղբյուր՝ TRT Haber





