Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցային գործընթացը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրների փոխանցմամբ՝ Ֆիդանը և Արաղչին հեռախոսազրույց են ունեցել։
Զրույցի ընթացքում քննարկվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցային գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային այլ զարգացումներ։
Աղբյուր՝ TRT Haber



