• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
15 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Էրդողանի ելույթը Բաքվում

16:21, 08 Նոյեմբեր 2025
- Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Բաքու՝ մասնակցելու «‎Հաղթանակի օրվա»-ն‎ նվիրված շքերթին։ Էրդողանի հետ Ադրբեջան են մեկնել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզության ծառայության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը, նախագահականի Հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը, ռազմարդյունաբերության վարչության պետ Հալուք Գյորգյունը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։ Այցի ընթացքում Էրդողանը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ Կողմերը կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։

Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին ու 5 տարի առաջ կատարվածն անվանել «մեր հաղթանակ»։

«Ցանկանում եմ՝ իմանաք, որ Ղարաբաղի ազատագրումը, ոչ միայն Ադրբեջանի, այլև թյուրքական աշխարհի համար է հպարտություն։ Արդբեջանի բանակի Ղարաբաղում արված ամեն քայլ, անկախության և արժանապատվության համար թափված յուրաքանչյուր կաթիլ արյուն թյուրքական աշխարհի պատմության մեջ պատվի նշան է, մեր ընդհանուր պատմության մեջ ոսկե տառերով են գրվել»։

Էրդողանը, անդրադառնալով Հարավային Կովկասին, նշել է․ «Ղարաբաղի հաղթանակը, ոչ միայն վերջ է դրել խիղճ սևացնող մեծ անարդարությունը, այլև միևնույն ժամանակ տարածաշրջանում մի նոր ժամանակի դռներ է բացել։ Այս հաղթանակը համարում ենք ոչ թե վերջ, այլ Կովկասում մնայուն խաղաղության տանող ճանապարհի կարևոր հանգրվան։ Համոզված ենք՝ որ Կովկասում խաղաղությունը կծառայի ամբողջ տարածաշրջանի բարօրությանը՝ Ասիայից մինչև Եվրոպա։ Սա էլ եմ ուզում այստեղ հատուկ շեշտել․ մենք մնայուն խաղաղության հարցում մեծ հույսեր ունենք, լավատես ենք»։

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացից՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ գնահատում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մնայուն խաղաղության հաստատման հարցում ցուցաբերած անկեղծ ջանքերը ու հավելել, որ գոհունակությամբ են հետևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս ճանապարհին արած խիզախ քայլերին։

«Տա Աստված, այս սքանչելի հաղթանակը հանգեցնի երկարատև համաձայնագրի, որը կամրապնդի խաղաղությունը երկու առաջնորդների կառուցողական դիրքորոշման միջոցով։ Թուրքիան այս հարցում կշարունակի անել ամենը, ինչ անհրաժեշտ է»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Աղբյուր՝ #CANLI – Cumhurbaşkanı Erdoğan Konuşuyor

Ենթաբաժնի վերջին լուրերը

Գլխաշորի շուրջ վեճը՝ Անկարա–Բաքու լարվածության նոր պատճառ

15.10.2026

Հոկտեմբերի 30-ին կայանալիք Էրդողան-Ալիև հանդիպմանը կողմերը կհաղթահարե՞ն տարաձայնությունը։

Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ

15.10.2026

Թուրքիայից և Իրանից Telegram-ում, X-ում և TikTok-ում կատարված գրառումները որակվել է որպես տեղեկատվական հարձակում:

Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը կմեկնի Բաքու

15.10.2026

Նախատեսվում է ընդունել «Բաքվի հռչակագիրը», որը կդառնա գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը։

Next Post
From left: Syrian Foreign Minister Asaad Hassan al-Shibani, Turkish Foreign Minister Hakan Fidan and US Secretary of State Marco Rubio, pose for a photograph during a meeting at the NEST International Convention Center, in Antalya on May 15, 2025. (Photo by Umit Bektas / POOL / AFP)

Թուրքիայի արտգործնախարարն ու Սիրիայի նախագահը միաժամանակ կլինեն Վաշինգտոնում

2

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır