Ստամբուլի Փենդիք շրջանի Ֆևզի Չաքմաք թաղամասի Ումման փողոցում գտնվող երկհարկանի շենքում հրդեհ է բռնկվել: Շենքի առաջին հարկում գտնվող բնակարանում առավոտվա ժամերին շատ կարճ ժամանակահատվածում բռնկված և տարածված հրդեհը բնակիչների և շրջակայքում գտնվող մարդկանց մոտ խուճապ է առաջացրել:
Հրդեհի վերաբերյալ ստացված ահազանգերից հետո դեպքի վայր են ժամանել փրկարարներ, ոստիկաններ և շտապօգնոթյան աշխատակիցներ: Վերջիններիս գործողությունների արդյունքում կրակը հաջողվել է վերահսկելի դարձնել, իսկ բնակարանում գտնվող 4 երեխային դուրս բերել և տեղափոխել հիվանդանոց:
Նշվում է, որ հիվանդանոց տեղափոխված երեխաներից 3-ի կյանքը փրկել չի հաջողվել, իսկ մյուս երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր: Հավելվում է նաև, որ հրդեհի դեռևս անհայտ պատճառներով բռնկման պահին երեխաների մայրը տանը չի եղել:
Աղբյուր՝ Kronos
Շիրղոլամի. «Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»
Հայաստանում Իրանի դեսպանը խոսել է «TRIPP»-ից և թուրք-իրանական հարաբերություններից։





