• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
12 Օգոստոս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքական ԶԼՄ. «ՀՀ-ի հետ սահմանի բացումն Իգդիրը կարող է դարձնել միջազգային լոգիստիկ կենտրոն»

14:52, 02 Փետրվար 2026
- Քաղաքական, Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքական «Igdirhaber» կայքում հրապարակվել է Ռուֆաթ Գյուրելի՝ «Իգդիրի վերելքը սահմանների բացման դեպքում» հոդվածը։ Հեղինակը նշում է, որ Հայաստանի հետ Ալիջան սահմանային անցակետի հնարավոր բացումը, Իգդիրի օդանավակայանի միջազգային կարգավիճակ ստանալը և Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղու կառուցումը կարող են քաղաքը դարձնել միջազգային լոգիստիկ կենտրոն։

Հոդվածում առանձնահատուկ շեշտվում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հնարավոր գործարկումը, որը, ըստ հեղինակի, կխթանի թյուրքական աշխարհի տնտեսական ինտեգրումը և կձևավորի Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա ձգվող ժամանակակից «Մետաքսի ճանապարհ»։

Հեղինակը նաև անդրադարձել է թուրք-իրանական սահմանի բացմանը։ Նա նշել է, որ ակնկալվում է նաև Թուրքիայի և Իրանի միջև Բորալան սահմանային անցակետի բացումը, ինչի արդյունքում Իգդիրը երեք երկրի հետ ցամաքային կապերով, երկաթուղով և օդային հաղորդակցությամբ կարող է վերածվել լոգիստիկ, առևտրային և զբոսաշրջային կենտրոնի։ Միաժամանակ շեշտել է, որ ենթակառուցվածքային զարգացումներին զուգահեռ անհրաժեշտ է հասարակության պատրաստվածությունը։

Հեղինակը կոչ է անում պետական կառույցներին, գործարար համայնքի, քաղաքացիական հասարակությանը և սփյուռքին համատեղ աշխատել՝ բնակչությանը պատրաստելու սպասվող սոցիալ-տնտեսական փոփոխություններին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կրթության, առողջապահության, զբոսաշրջության և մասնագիտական կադրերի պատրաստման կարևորությանը, հատկապես լոգիստիկայի, միջազգային առևտրի, ծրագրավորման և օտար լեզուների ոլորտներում։

Վերջում հեղինակը զգուշացնում է, որ սահմանների բացմամբ պայմանավորված տնտեսական աշխուժացումը կարող է ունենալ նաև սոցիալական ռիսկեր։ Եթե մշակութային ինքնությունը և արժեքային հիմքերը չպահպանվեն, արագ փոփոխությունները կարող են հանգեցնել հասարակական քայքայման։ Այդ պատճառով առաջարկվում է հավասարակշռված քաղաքականություն՝ համատեղելով տնտեսական զարգացումն ու մշակութային ինքնության պահպանումը։

Աղբյուր՝ Igdirhaber / Region monitor

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայում վերջին 24 տարում կառուցվել է ավելի քան 500 կմ երկարությամբ կամուրջ

12.08.2026

եթե 2002-ին երկրում կար ընդամենը 311 կմ երկարությամբ 5.967 կամուրջ, ապա այսօր դրանց թիվը հասել է 10.239-ի:

Թուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել

12.08.2026

Ինքնաթիռի օդաչուն հասցրել է կատապուլտվել և ողջ է մնացել։

Թուրքիան ու Եգիպտոսը մտադիր են առևտրի ծավալը հասցնել 15 մլրդ դոլարի

12.08.2026

Թուրքիայի արտգործնախարարը մեկնում է Եգիպտոս՝ մասնակցելու համատեղ պլանավորման խմբի երկրորդ հանդիպմանը։

Next Post

Բրիտանիան Թուրքիային վաճառել է 12 միավոր ռազմական բեռնատար ինքնաթիռ

69

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır