Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը «X»-ում գրառում է արել, որտեղ նշել է․
«Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Չորս տարվա ընթացքում մենք ստեղծել ենք արդյունավետ աշխատանքային մշակույթ և անկեղծ բարեկամություն»։
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շարունակական հաջողություններ է մաղթել Ռուբեն Ռուբինյանին իր զբաղեցնելիք նոր պաշտոնում։
Աղբյուր՝ Haberler





