Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացրեց իր վերջին խաղը ՖԻՖԱ աշխարհի առաջնությունում։ D խմբում մրցելով ԱՄՆ-ի հավաքականի հետ Թուրքիան հաղթեց 3-2 հաշվով։ Խաղը կայացել է Կալիֆոռնիայի Ինգլվուդ քաղաքի Լոս Անջելեսի մարզադաշտում։
Թուրքիայի հավաքականում գոլերի հեղինակներ դարձան Արդա Գյուլերը, Օրքուն Քյոքչյուն և Քաան Այհանը։ Վերջին գոլը խփել է Այհանն ավելացված ժամանակում՝ 90+8-րդ րոպեին։
Նշենք, որ Թուրքիայի հավաքականը, չնայած ԱՄՆ-ի ընտրանու դեմ տարած հաղթանակին, Ավստրալիայից և Պարագվայից կրած պարտությունների պատճառով չի կարողացել հաղթահարել խմբային փուլը և դուրս է մնաց աշխարհի առաջնությունից։
Աղբյուր՝ NTV








