Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կմեկնի Իրան՝ երկրի հանգուցյալ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի հուղարկավորության պաշտոնական արարողությունը տեղի կունենա Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից փետրվարի 28-ին իրականացված հարձակումներից չորս ամիս անց։
Այցի շրջանակներում Թուրքիայի փոխնախագահը հանդիպում կունենա նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ հայտնելու իր ցավակցությունները։ Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն նաև երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։
Աղբյուր՝ Trt Haber









