• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
21 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

«Գորշ գայլերի» առաջնորդը` «Կապույտ հայրենիքի» մասին

17:48, 21 Հոկտեմբեր 2026
- Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

«Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին անդրադարձել է Լիբիայի խորհրդարանի կողմից ծովային սահմանազատման համաձայնագրի վավերացմանը: Նա այն անվանել է կարևոր քայլ, որն ամրապնդում է Անկարայի իրավական հիմքերը Արևելյան Միջերկրական ծովում։

Բահչելիի գնահատմամբ՝ այս զարգացումը նպաստում է ոչ միայն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, այլև Միջերկրական ծովում խաղաղության ու կայունության հաստատմանը, տարածաշրջանային անվտանգության ապահովմանը և դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարման ուղիների անվտանգության ամրապնդմանը։

«Տրիպոլիից մինչև «Կապույտ հայրենիք» (Mavi Vatan) ձգվող այս պատմական ուղին հստակ ցույց է տալիս, թե ինչպես են ընդլայնվել Թուրքիայի տեսլականը, դիվանագիտական կարողություններն ու ազգային կամքը։ Երեկ Թուրքիան ուղիներ էր փնտրում Տրիպոլի հասնելու համար, իսկ այսօր Միջերկրական ծովում պաշտպանում է սեփական իրավունքները, ինքն է որոշում իր ընթացքն ու կերտում իր ապագան», – նշել է Բահչելին։

Նա նաև նշել է, որ մեկ դար առաջ ծովային ուղիների սահմանափակման ծանր հետևանքները կրած Թուրքիան այսօր իր ծովային ներկայությունը դարձրել է ազգային անվտանգության, ինքնիշխան իրավունքների և տարածաշրջանային շահերի անբաժանելի մաս։

Բահչելին երախտագիտություն է հայտնել «Կապույտ հայրենիք» (Mavi Vatan) հայեցակարգի առաջմղմանը նպաստած անձանց, ինչպես նաև Լիբիայի օրենսդիր և գործադիր իշխանություններին՝ համաձայնագիրը վավերացնելու համար։

Աղբյուրը՝  TRT Haber

Tags: Դևլեթ ԲահչելիԹուրքիա

Ենթաբաժնի վերջին լուրերը

Reuters․ «Թուրքիան պատրաստվում է զորք ուղարկել Սաուդյան Արաբիա»

21.10.2026

Համաձայնագիրը չի փոխարինում Թուրքիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, այլ լրացնում է գործող անվտանգության մեխանիզմները:

Թուրքիայում գրանցվել է օտարերկրյա ներդրումների արտահոսքի ռեկորդ

21.10.2026

Ամեն 100 դոլար նոր ներդրման դիմաց ներդրողները երկրից հանել են 44.6 դոլար։

Թուրքիան տուրիստների թվով 4-րդն է աշխարհում

21.10.2026

Իսկ զբոսաշրջային եկամուտների ցուցանիշով Թուրքիան 14-րդ տեղում է։

4

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır