Թուրքիան, Եգիպտոսը, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան համատեղ հայտարարությամբ դատապարտել են Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումները՝ հայտնելով իրենց աջակցությունը Ռիադին։
Չորս երկրների արտաքին գործերի նախարարությունների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հութիների թիրախում է հայտնվել Ռիադի Խալիդ թագավորի միջազգային օդանավակայանը։ Հարձակումների հետևանքով զոհեր և վիրավորներ են եղել, վնասվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Երկրները հարձակումները որակել են միջազգային իրավունքի և Սաուդյան Արաբիայի տարածքային ամբողջականության խախտում՝ դրանք համարելով տարածաշրջանային անվտանգության սպառնալիք։
Հայտարարության մեջ չորս երկրները լիակատար աջակցություն են հայտնել Ռիադի՝ իր անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելուն ուղղված օրինական քայլերին։ Նրանք նաև հութիներին կոչ են արել անհապաղ և առանց նախապայմանների դադարեցնել հարձակումները։
Հիշեցնենք, որ Խալիդ թագավորի միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ։
Աղբյուր՝ TRT Haber




