Սիրիայի արտգործնախարար Ասադ Շեյբանին և նրան ուղեկցող պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնեն Թուրքիա։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
Նշենք, որ Ասադ Շեյբանին պարբերաբար է այցելում Թուրքիա։
Նախարար Շեյբանին վերջին անգամ Թուրքիա էր այցելել COP31-ի շրջանակում՝ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ միասին։ Նրանք հանդիպում էին ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Աղբյուր՝ Ermenihaber.am




