Գրքեր կարդալու սովորության վերաբերյալ տվյալներն աշխարհում տարբեր են՝ կախված երկրից։ Գիրք կարդալը համարվում է հասարակությունների կրթական և մշակութային մակարդակը գնահատելու կարևոր ցուցանիշներից մեկը։ Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) տվյալներ է հրապարակել Թուրքիայում ընթերցանության ցուցանիշների վերաբերյալ։
Պարզ է դարձել, որ Թուրքիայում 15 և բարձր տարիքային խմբի բնակչության 69%-ը մեկ տարվա ընթացքում ընդհանրապես գիրք չի կարդացել։ Այդ նույն ժամանակահատվածում Թուրքիայի բնակչության 31%-ը կարդացել է առնվազն մեկ գիրք։ Ըստ տարիքայի խմբերի՝ ընթերացանության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 15-24 տարեկանների շրջանում՝ 50.9%։ 65 և բարձր տարիքային խմբում այդ ցուցանիշը կազմել է 14.1%։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության պատրաստած «Թուրքիայի ընթերցանության մշակույթի քարտեզ» հետազոտության համաձայն՝ Թուրքիայում տարեկան միջինում կարդում են 7.2 գիրք։ 2024-ին արված հետազոտություններից մեկի ժամանակ ուսումնասիրվել են տվյալներ շուրջ 102 երկրում և պարզվել է, թե որ երկրում որքան գիրք են կարդում։ Ըստ այդ հետազոտության՝ առաջին տեղում ԱՄՆ-ն է (տարեկան 17 գիրք), Հնդկաստանը 2-րդ տեղում է (16 գիրք), եռյակը եզրափակում է Մեծ Բրիտանիան (15 գիրք)։
Թուրքիայում ընթերցանության այդօրինակ ցածր ցուցանիշները պայմանավորված չեն մեկ առանձին պատճառով։ Պատկերի վրա ազդող հիմնական գործոնների շարքում են տնտեսական պայմանները, գնաճը, ժամանակի կառավարումը, կրթական համակարգը, ընտանիքում ձևավորված սովորությունները և թվային բովանդակության տարածումը։
Աղբյուր՝ Mepa news





