• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
13 Օգոստոս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայում տարեկան միջինում 180 հզ. երեխա է ներգրավված հանցագործությունների մեջ

11:43, 03 Փետրվար 2026
- Հանրային, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հրապարակել է վաղ տարիքում հանցագործության վիճակագրության վերաբերյալ տվյալներ։ Նշվում է, որ 85 մլն բնակչություն ունեցող Թուրքիայում 0-17 տարիքային խումբը կազմում է շուրջ 21 մլն 817 հզ. (25.5 տոկոս): Ստացվում է, որ յուրաքանչյուր չորս մարդուց մեկը երեխա է։

Թուրքիայի արդարադատության նախարարության տվյալները ցույց են տալիս, որ վերջին տարիներին Թուրքիայում հանցագործությունների մեջ ներգրավված երեխաների թիվը զգալիորեն աճել է։ Հանցագործությունների մեջ ներգրավված երեխաների թիվը 2015-ին կազմել է 158.560, 2016-ին՝ 146.737, 2017-ին՝ 145.210, 2018-ին՝ 157.096, իսկ 2019-ին՝ 161.378։

2020-ին, մասամբ COVID-19 համավարակի պատճառով, հանցագործությունների մեջ ներգրավված երեխաների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 25.8%-ով՝ հասնելով 119.769-ի։

Մասնավորապես վերջին 10 տարիների վիճակագրության համաձայն՝ հանցագործության մեջ ներգրավված երեխաների ամենամեծ թիվը գրանցվել է 2024-ին՝ 188.926, մինչդեռ այս թիվը 2025-ին նվազել է ու հասել 186. 256-ի։ Ստացվում է, որ Թուրքիայում տարեկան միջինում 180.000 երեխա է ներգրավված հանցագործությունների մեջ։

Վերջին 10 տարիների ընթացքում հանցագործությունների մեջ ներգրավված երեխաների թիվն աճել է 17.47%-ով։

Թեև որոշվել է, որ 2021-ին հանցագործությունների մեջ ներգրավված է եղել 134.464 երեխա, այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 31%-ով՝ հասնելով 176.128-ի 2022 -ին, իսկ 2023-ին հասել է 177.174-ի։ 10 տարվա կտրվածքով հանցագործության մեջ ներգրավված երեխաների թիվն աճել է 17.74%-ով։

Հանցագործությունների ամենատարածված տեսակներն են դիտավորյալ վնասվածք հասցնելը, գողությունը, վիրավորանքը, սպառնալիքները, կողոպուտը և թմրանյութերը։

Աղբյուր՝ Yeni Çağrı

Ենթաբաժնի վերջին լուրերը

Աշխարհի ամենագունավոր լճերը

13.08.2026

Այդ ցանկում Թուրքիայից ներառված է վարդագույն Թուզ լիճը։

Թուրքիան ու Ադրբեջանը խորացնում են համագործակցությունը

13.08.2026

«Թուրքական ոսկու ձեռնարկություններ» ընկերությունը բանակցություններ է «Azer Gold» պետական ​​ընկերության հետ։

Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենածանրաբեռնվածը

13.08.2026

Ստամբուլի օդանավակայանն օրական միջինում իրականացրել է 1633 չվերթ։

Next Post

Թուրքիայում ամեն 7-րդ մարդը չի կարողանում ջեռուցել իր տունը

69

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır