• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
15 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիայում կա մի գյուղ, որտեղ ո՛չ ծխում են, ո՛չ էլ խմում

17:18, 10 Մարտ 2026
- Հանրային, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում կա գյուղ, որտեղ մարդիկ ապրում են տարբեր վատ սովորություններից ու կախվածություններից զերծ կյանքով։ Այդ գյուղը Թազլարն է, որն օրիանակելի է իր բնակիչներով, որոնք առողջ ապրելակերպի կողմնակից են։ Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը և «Yeşilay»-ի (Թուրքական կանաչ մահիկի միություն) նախագահ Մեհմեթ Դինչն այդ գյուղն այս տարի արժանացրել են կազմակերպության «Ամենականաչ գյուղ» անվանակարգին։ Նշենք, որ կազմակերպությունը զբաղվում է կախվածությունների (ալկոհոլ, թմրանյութ, ծխախոտ և այլն) դեմ պայքարով և առողջ ապրելակերպի խթանմամբ։

«Yeşilay»-ի Աֆյոնքարահիսարի մասնաճյուղի նախագահը նշել է, որ ցանկանում են, որ գյուղը օրինակ լինի Թուրքիայի մյուս գյուղերի և համայնքների համար։ Ըստ նրա՝ երբ ծխախոտը գյուղ չի մտնում, վատ սովորությունները նույնպես չեն մտնում և գյուղացիները շատ ուրախ են իրենց գյուղն այդ անվանակարգին արժանացնելու համար։ Թազլարի գյուղապետ Հիդայեթ Ունալն էլ նշել է, որ գյուղում Կանաչ մահիկի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ծխախոտ և ալկոհոլ չեն օգտագործել, և խաղամոլություն չի եղել: Ունալը, անդրադառնալով նաև գյուղի անցյալին, նշել է.

«Մեր գյուղում ծխելու արգելք է մտցվել 1928-ին։ 5-6 մարդ ծխում էր։ Գյուղապետ Ահմեթ աղան ստիպել է նրանց թողնել ծխելը։ Այդ օրվանից մինչև այսօր մեր գյուղը մաքուր գյուղ է եղել։ Մենք անընդհատ հորդորում ենք մեր երեխաներին և երիտասարդներին չծխել»։

Աղբյուր՝ Sözcü


Ենթաբաժնի վերջին լուրերը

Ստամբուլում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

15.10.2026

Թուրքիայի ԱԳՆ փոխնախարարն ընդունելությունը որակել է կարգավորման գործընթացի կարևոր արտացոլում։

Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ

15.10.2026

Նշվում է, որ Հերցոգը Ադրբեջան է մեկնել Թուրքիայի օդային տարածքով։

Բաքվում Ֆիդանը հանդիպել է Ալիևին և Լավրովին

15.10.2026

Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Next Post

Հայաստանի և Թուրքիայի նախարարները քննարկել են էներգետիկ համագործակցությունը

2

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır