Սիրիայում Թուրքիայի դեսպան Նուհ Յըլմազը հայտնել է, որ Սիրիայում Եփրատ գետի վրայով կամրջի կառուցումն ավարտվել է։ Յըլմազը նշել է, որ Թուրքիայի զինված ուժերի և սիրիական բանակի համագործակցությամբ կառուցված կամուրջը փոխարինել է ջրհեղեղի հետևանքով ավերված հին կամրջին։
Ըստ նրա՝ Թուրքիայի և Սիրիայի զինված ուժերը միասին կառուցում են ապագան, նույնիսկ խաղաղ ժամանակներում։
Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրան էլ նշել է, որ կամուրջը կառուցվել է Դեյր էզ Զորի բնակիչների տրանսպորտային հարցերը թեթևացնելու համար։
Աղբյուր՝ Oksijen



