«World Population Review» առցանց տվյալների հարթակի 2026 թ. տվյալներով՝ աշխարհի ամենամարդաշատ քաղաքների ցանկում դասավորությունը փոխվել է։ 15 մլն բնակչությամբ Ստամբուլը զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) 2025 թ. հայտնել էր, որ քաղաքի բնակչությունը կազմում է 15 մլն 754 հազար 53։
Տվյալների համաձայն՝ աշխարհի ամենաարագ աճող քաղաքների մեծ մասը գտնվում է Ասիայում և Աֆրիկայում։ Բնակչության տարեկան աճի տեմպով առաջինը Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի մերձակա Ղազիաբադն է՝ 5.2 տոկոս աճով։
Աշխարհի 20 ամենամարդաշատ քաղաքները
- Ջակարտա, Ինդոնեզիա՝ 41.9 մլն
- Դաքքա, Բանգլադեշ՝ 36.6 մլն
- Տոկիո, Ճապոնիա՝ 33.4 մլն
- Դելի, Հնդկաստան՝ 30.2 մլն
- Շանհայ, Չինաստան՝ 29.6 մլն
- Գուանչժոու, Չինաստան՝ 27.6 մլն
- Կահիրե, Եգիպտոս՝ 25.6 մլն
- Մանիլա, Ֆիլիպիններ՝ 24.7 մլն
- Կալկաթա, Հնդկաստան՝ 22.6 մլն
- Սեուլ, Հարավային Կորեա՝ 22.5 մլն
- Կարաչի, Պակիստան՝ 21.4 մլն
- Մումբայ, Հնդկաստան՝ 20.2 մլն
- Սան Պաուլու, Բրազիլիա՝ 19 մլն
- Բանգկոկ, Թայլանդ՝ 18.2 մլն
- Մեխիկո, Մեքսիկա՝ 17.7 մլն
- Պեկին, Չինաստան՝ 17 մլն
- Լահոր, Պակիստան՝ 15.2 մլն
- Ստամբուլ, Թուրքիա՝ 15 մլն
- Մոսկվա, Ռուսաստան՝ 14.5 մլն
- Հո Չի Մին, Վիետնամ՝ 14.1 մլն
Աղբյուր՝ Diken




