Թուրքական «ASAL» հետազոտական ու խորհրդատվական ընկերության հոկտեմբերյան հարցման համաձայն՝ մասնակիցների 57.2%-ը կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, իսկ 33.5%-ը՝ դեմ։ Հարցվածների 9.3%-ը դժվարացել է պատասխանել։
Ապրիլի համեմատությամբ արտահերթ ընտրությունների անցկացման կողմնակիցների թիվն ավելացել է 2.7 տոկոսային կետով։
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի հաղորդմամբ՝ հարցումն անցկացվել է հոկտեմբերի 4-10-ը՝ Թուրքիայի 28 նահանգում, 18 տարին լրացած 2020 քաղաքացու շրջանում։ Հարցումն իրականացվել է հեռախոսային հարցման մեթոդով։
Հետազոտության համաձայն՝ արտահերթ ընտրությունների անցկացման կողմնակիցների մասնաբաժինը 2024 թ. հոկտեմբերի 42.6%-ից 2025 թ. հունվարին հասել է 50.3%-ի, իսկ 2026 թ. հունվարին կազմել է 54.4%։
Աղբյուր՝ Cumhuriyet
Թուրք լրագրող․ Ալիևը մերժում է Թուրքիայի «ավագ եղբոր» դերը
Իսմայիլ Սայմազը նշում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններն այլևս նախկինի պես չեն լինի։




