Թուրքիայի Ստամբուլ և Բուրսա քաղաքներում հորդառատ անձրևներ են։ Երթևեկությունը կաթվածահար է եղել, փողոցներն ու ճանապարհները ողողվել են ջրով։ Տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակվել, որտեղ երևում է, որ ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ լցվել է մեքենաների մեջ։
Փողոցով ընթացող ավտոբուսներ են խափանվել ու մարդիկ ստիպված են եղել իջնել ու անցնել ջրերի միջով։ Ստամբուլի քաղաքապետարանի «CepTrafik» հավելվածի տվյալներով՝ քաղաքի ասիական և եվրոպական հատվածներում խցանումների մակարդակը հասել է 89%-ի։
Հորդառատ տեղումներ են եղել նաև Բուրսայում, որի հետևանքով խաթարվել է տրանսպորտի երթևեկությունը։ Վարորդները ստիպված են եղել վարել ջրի միջով։




Աղբյուր՝ Haberglobal




