Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է բնակչության թիվը հոկտեմբեր ամսվա դրությամբ։ Նշվում է, որ Թուրքիայի բնակչությունը 2025-ի վերջին կազմել է 86 մլն 92.168 հզ, իսկ 2026-ի 9 ամսվա ընթացքում բնակչության թիվն ավելացել է 410 հազարով։
Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի բնակչությունն ավելացել է ևս 181 հազար 684-ով։ Ըստ TÜİK-ի տվյալների՝ 2026-ի հոկտեմբերին Թուրքիայի բնակչության թիվը հասել է 86 մլն 502.286-ի։
Տղամարդիկ կազմել են բնակչության 50.02% (43 մլն 264.337), իսկ կանայք կազմել են բնակչության 49.98% -ը (43 մլն 237.949)։ Ստացվում է, որ տղամարդկանց թիվը կանանց թվից ավելի է 26. 388-ով։
Աղբյուր՝ Bloomberght.com




