Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) տվյալներ է հրապարակել մարդկանց կյանքի բավարարվածության վերաբերյալ։ Ըստ հետազոտության արդյունքների՝ Թուրքիայում բնակչության 55.3%-ը իրեն համարում է երջանիկ։ 2024-ին մարդկանց 49.6%- ն էր իրեն համարում երջանիկ։ Դժբախտ մարդկանց թիվը կազմել է 13%, 2024-ի համեմատ նվազել է 1.5%-ով։
Երջանիկ տղամարդկանց տոկոսը 2025-ին կազմել է 51.4%, իսկ կանանց մոտ 55.1%։ Երջանկության մակարդակն աճել է բոլոր տարիքային խմբերում, բայց ամենաբարձր աճը գրանցվել է 55-64 տարիքային խմբում։
Ըստ «TÜİK»-ի՝ ամուսնացած մարդիկ ավելի երջանիկ են, քան չամուսնացածները։ Ամուսնացած մարդկանց 56.9%-ը նշել է, որ երջանիկ է, մինչդեռ չամուսնացած անձանց համար այդ ցուցանիշը կազմել է 46.6%։
Աղբյուր՝ Diken








