• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
21 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայում քննարկվում է ԼԳԲՏ+ անձանց հանդեպ խստացումների օրինագիծը

18:48, 17 Փետրվար 2026
- Իրավական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի մերձիշխանական «Türkiye» թերթը գրել է, որ Արդարադատության նախարարությունը պատրաստել է օրինագիծ, որով նախատեսվում են սահմանափակումներ ԼԳԲՏ+ անձանց իրավունքների ոլորտում։ Ըստ հրապարակման՝ «կենսաբանական սեռին հակասող վարքագիծ դրսևորելու կամ դա հրապարակայնորեն խրախուսելու» համար կարող է սահմանվել 1-3 տարի ազատազրկում։

Նախագիծը նաև խստացնում է սեռափոխության ընթացակարգերը։ Թույլտվություն ստանալու համար նախատեսվում է 25 տարեկանից բարձր և չամուսնացած լինելու պահանջ, ինչպես նաև պարտադիր բազմակի բժշկական փորձաքննություններ։ Բացի այդ, օրինագծում առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել օրենքով նախատեսված կարգին հակառակ իրականացված սեռափոխության միջամտությունների համար՝ ինչպես բժշկական անձնակազմի, այնպես էլ միջամտության ենթարկվող անձի նկատմամբ։

ԼԳԲՏ+ կազմակերպությունները մտահոգություն են հայտնել՝ նշելով, որ նման նախաձեռնությունները նախկինում արդեն հանվել էին խորհրդարանական փաթեթներից հանրային քննադատությունից հետո, սակայն այժմ կարող են ներկայացվել առանձին օրենքի տեսքով։ 15 կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ կոչ են արել իշխանություններին հրաժարվել նախաձեռնությունից՝ այն գնահատելով որպես խտրական և մարդու իրավունքներին հակասող քայլ։

Աղբյուր՝ medyascope.tv

Ենթաբաժնի վերջին լուրերը

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում վերածնվում են հայկական ավանդական պարերը

21.07.2026

Դրանք կազմակերպվել են Ֆրանսիայում գործող «Yerkir Europe»-ի ղեկավարներից Արմեն Ղազարյանի նախաձեռնությամբ։

Օջալանը հավատարիմ է քրդական հարցի խաղաղ լուծմանը

21.07.2026

PKK-ի հիմնադիրը նշում է, որ փոխադարձ զգայունությունները հաշվի առնող իրավական հիմքեր ստեղծման ժամանակն է:

Թուրքիան ակտիվացնում է արտաքին առևտրային քաղաքականությունը

21.07.2026

2026-ի 1-ին կեսին թուրքական կողմը նոր շուկաներ դուրս գալու համար 57 երկրի հետ իրականացրել է 152 բարձրաստիճան հանդիպում:

Next Post

Նեթանյահու․ «Թուրքիան Իրանից ավելի վտանգավոր հակառակորդ է»

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır