Թուրքիայում հորդառատ անձրևներից հետո Ուլուաբաթ լճի ջրի մակարդակը զգալիորեն բարձրացել է։ Այն համարվում է Թուրքիայի քաղցրահամ ջրի կարևոր աղբյուրներից է ու բացի այդ հարուստ է ձկնապաշարով։
Լճի մակարդակը բարձրացել է մոտ 5 մետրով և հասել Գյոլյազը ավանի ափամերձ տներին։ Այդ ավանն ունի թերակղզու տեսք, որը նկարագրվում է որպես «Փոքրիկ Վենետիկ»։ Ճապոնիայի տուրիստական գործակալների ասոցիացիայի (JATA) կողմից այն ներառված է «Եվրոպայի 30 ամենագեղեցիկ ավանների» ցանկում։
Նշվում է, որ ափամերձ գոտում գտնվող մեքենաների և հետիոտների համար նախատեսված ճանապարհները, ինչպես նաև տարբեր չափերի բազմաթիվ ծառեր անցել են ջրի տակ։




Աղբյուր՝ Ntv.con









