Անկարայում տեղի են ունեցել Թուրքիա-Վրաստան քաղաքական խորհրդակցություններ։ Թուրքական կողմից մասնակցել է ԱԳՆ փոխնախարար, դեսպան Բերրիս Էքինջին, իսկ վրացական կողմից փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների առջև ծառացած ընդհանուր մարտահրավերներին։
Կողմերն ընդգծել են Թուրքիայի ու Վրաստանի միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։ Քննարկվել է նաև համաշխարհային զարգացումների ազդեցությունը երկու երկրների վրա։
Աղբյուր՝ Beyazbelgehaber










