




Թուրքիայի Անթալիա նահանգի Ալանիա շրջանում երկինքը նարնջագույնով է ներկվել Աֆրիկայից եկող անապատային փոշու պատճառով։ Առավոտյան ժամերին ամբողջ շրջանում օդը եղել է փոշոտ, իսկ կայանված մեքենաները գիշերը տեղացած անձրևի հետևանքով պատվել են ցեխով։ Փոշու պատճառով տեսանելիությունը նվազել է, իսկ օդի որակը՝ պակասել։
Ալանիայի օդերևութաբանական վարչությունը հայտնել է, որ Աֆրիկայից եկող անապատային փոշին կկորցնի իր ազդեցությունը երեկոյան ժամերից սկսած։
Աղբյուր՝ Asigazetesi. com









