Նիգերիա-Թուրքիա գործարար խորհրդի (NTBC) նախագահ Դելե Օյեն մի շարք հանդիպումներ է ունեցել Նիգերիայում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փորոյի գլխավորած պատվիրակության հետ։ Նման հադիպումների միջոցով կողմերը մտադիր են խորացնել տնտեսական համագործակցությունը, ավելացնել առևտրային ու ներդրումային հոսքերը և առևտրի ծավալը հասցնել 5 մլրդ ոլարի։
Օյեն նշել է, որ նման հանդիպումների միջոցով նպատակ ունեն հաստատել կայուն գործընկերություն և հավելել է.
«Այս շփումը վճռորոշ քայլ է Նիգերիա-Թուրքիա տնտեսական կապերի խորացման, երկարատև գործընկերային կապերի հաստատման և երկու երկրներում բիզնեսի համար նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ: Նիգերիա-Թուրքիա առևտրի ապագան պայծառ է, և միասին մենք կառուցում ենք բարգավաճման կամուրջներ»:
Աղբյուր՝ Haberdoviz.com










