Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը սկսել է ազդել Թուրքիա ճանապարհորդությունների վրա։ Որոշ զբոսաշրջիկներ, մասնավորապես գերմանացի զբոսաշրջիկները, փոխում կամ չեղարկում են իրենց ամրագրումները։ Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը հայտնել է, որ Թուրքիա է այցելել 64 մլն զբոսաշրջիկ, իսկ այդ ոլորտից ստացված եկամուտները հասել են պատմական առավելագույնի՝ 65.2 մլրդ դոլարի։ Ըստ նախարարի՝ իրավիճակը փոխվել է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո, և զբոսաշրջության ոլոտում անորոշություն է տիրում։
Գերմանական «Deutsche Welle» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում «Այանիս Տուր»-ի վաճառքի և մարքեթինգի տնօրեն Օնուր Թունջդեմիրը հայտնել է, որ վերջին շաբաթներին տուրիստական գործակալությունները հիմնականում չեղարկել ու փոխել են Թուրքիա ամրագրումները։
Գերմանական պաշտոնական վիճակագրական գործակալության՝ «Destatis»-ի տվյալների համաձայն, 2025-ի ամռանը Իսպանիան առաջին տեղում էր՝ 10.5 մլն ուղևորով, իսկ Թուրքիան երկրորդն էր՝ 7.7 մլն գերմանացի ուղևորներով։
Աղբյուր՝ Turizm.news.com









