«Forbes»-ը հրապարակել է 2026 թվականի «Թուրքիայի 100 ամենահարուստները» ցանկը, որտեղ ընդհանուր կարողությունը հասել է շուրջ 149․7 մլրդ դոլարի։
Այս տարվա գլխավոր փոփոխությունը կապված է առաջին հորիզոնականում տեղի ունեցած փոփոխության հետ․ ցուցակը գլխավորել է Համդի Ուլուքայան՝ «Chobani» ընկերության հիմնադիրը։ Նշվում է, որ նրա կարողությունը ձևավորվել է հիմնականում Թուրքիայի սահմաններից դուրս։
Ցանկում ընդգրկվել է 10 նոր անուն, իսկ 56 գործարարներ տարվա ընթացքում ավելացրել են իրենց կարողությունը։ Միևնույն ժամանակ, ցուցակին ավելացել է ևս 8 նոր դոլարային միլիարդատեր։ Թուրքայ Ջիներըը կրկին վերադարձել է միլիարդատերերի շարք։
Առաջին անգամ ցանկում ընդգրկված գործարարների թվում առանձնացվում են Սերդար Թուրհանը-ը և Աթիլա Դողուդանը։









